Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաջորդ տարին կհռչակի անգլերենի տարի Ուկրաինայում: Նա նշել է, որ անգլերենի իմացությունը կլինի բոնուս պետական ծառայության ընդունվելու ժամանակ: Անշուշտ, ներկա պայմաններում սա կարևոր հանգամանք է բոլոր պետությունների համար, քանի որ այսօր, գաղտնիք չէ, որ աշխարհը ողողվել է տարբեր լեզուների իմացության հրամայականով, մասնավորապես՝ անգլերենի:

Մի պահ պատկերացնենք՝ Հայաստանում հայտարարվում է այսպիսի նախաձեռնության մասին, ավելին` պետական հատվածի աշխատողների համար լինի պարտադիր (ինչու մասնավորին չեմ շեշտում, քանի որ այնտեղ արդեն իսկ պարտադիր ա` անկախ նրանից` դա անհրաժեշտ է տվյալ հաստիքում աշխատելու համար, թե՝ ոչ, կարճ ասած «նորաձև» է): Արդյունքում, շատ պաշտոնյաներ (ծառայողներ), ուզեն, թե չուզեն, հավաքելու են ճամպրուկները և ուղևորվեն դեպի «այնտեղ»` փոխարինելու այն մարդկանց, ովքեր չնայած նրան, որ ունեն բոլոր համապատասխան տվյալներն աշխատելու այդ պաշտոններում, բայց հասկանալի պատճառներով բռնել են օտար երկրներում «ճակատագիր որոնելու ուղին»` երբեմն նույնիսկ «խոպանի» անվանակարգով:

Երևի այս «տեղերի փոփոխության» ֆակտորն ավելի աշխատող լինի, քան այն, ինչ ունենք ներկայում: Սա աշխատելու դեպքում միգուցե տրանսֆերտների չափն ավելանա, իսկ ներպետական մթնոլորտն էլ «չթանկանա»:

Ի դեպ, Ազգային ժողով արդեն մտավախություն է մտել, և նրանք որոշել են անգլերեն պարապել, այն էլ զրոյից` ստարտեր մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել