«Խոշորացման հարցով տեղական հանրաքվեների արդյունքներն իրավական պարտադիր հետևանքներ չեն առաջացնում». այսինքն՝ էս նեղ մաջալին պետական բյուջեի միջոցները մսխելու ուրիշ տարբերակ էլ չկար, մնացել էր իրավական պարտադիր հետևանքներ չառաջացնող «ճանաչողական» հանրաքվե-շոու կազմակերպելը… Եթե մարդկանց կարծիքը փաթթած ունեք, ինչո՞ւ եք հանրաքվե անցկացնում՝ հերթական անգամ ապացուցելով, որ մարդու կարծիքն ու կարիքներն էս երկրում քոռ կոպեկի արժեք չունեն, որ ոչ միայն «ինչքան ուզեք՝ կխփեք», ում ուզեք՝ կխփեք, այլև հանրաքվեից հետո անգամ կանեք ձեր ուզածը՝ ոնց ուզեք՝ կխփեք… Ասես ապատիայի էս համատարած մթնոլորտում ապատիան խորացնելու կարիք կա, մարդկանց ավելի թևաթափ անելու կարիք կա… Հրեն հերթական կեղծ հարցումը կանեիք, կպարզվեր, որ մարդիկ ուզում են ձեր ուզածը, էլ էս կապիկությունն ինչի՞ համար էր… Ու դեռ զարմանում են, որ մասնակցության մակարդակը ցածր էր. հայտնի խոսքով ասած «էկել են, մասնակցեն, որ ի՞նչ անեն», մեկ ա՝ «խիարը էն գլխից թարս ա աճած»…
Հ.Գ. Կարդում եմ ամերիկյան փողերով համայնքների խոշորացման ծրագիր անող ու իրեն սովորաբար ազնիվ, անկեղծ ու անաչառ ռոբեսպիեր ներկայացնող «Ասպարեզ»-ի՝ հանրաքվեների «դիտարկման» արդյունքները։ Անաչառը պարզել ա, որ ընտրողներն ակտիվ են եղել էն համայնքներում, ուր քվեարկել են խոշորացման օգտին, իսկ «մնացած համայնքներում նկատվում էր ընտրողների որոշակի պասիվություն ու անտարբերություն»…
Պարզվել է նաև, որ «մշտադիտարկման ներկայացուցիչների ներկայությամբ ընտրական տեղամասերում որևէ օրենքի խախտումներ, ընտրողների բողոքներ, հանձնաժողովի անդամների միջև վեճեր կամ այլ արտառոց դեպքեր չեն արձանագրվել, այսինքն՝ տեղական հանրաքվեի քվեարկությունը դիտարկված տեղամասերում կազմակերպվել և անցկացվել են օրինականության և ընտրական գործընթացների մասնակիցների փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։
Անկաշառը պարզել է, որ «տեղական հանրաքվեների նկատմամբ նկատելիորեն նվազ էր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների թիվը, ինչպես նաև՝ քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների, զանգվածային լրատվամիջոցների ներկայությունն ու վերահսկողությունը, այդպիսով 2015թ. մայիսի 17-ի տեղական հանրաքվեները հանրության կողմից չստացան այն ուշադրությունը և հնչեղությունը, ինչը նկատելի էր համայնքների խոշորացման ծրագրի ընդդիմախոսների կողմից մինչ հանրաքվեների անցկացումը՝ նախորդ մի քանի ամիսների ընթացքում»։ Դե պարզ ա՝ բոլորին քարոզելու ու «մշտադիտարկելու» ամերիկյան փողեր չեն բաժանել, իսկ անկաշառն էլ մոնիտորինգ արել է զուտ ծրագրային գործողությունների տրամաբանությամբ… Ամեն դեպքում, ստացվում է, որ խոշորացման ծրագրի կողմնակիցները տեղում էին, ի դեմս անաչառի, իսկ ընդդիմախոսները՝ հըը. դեմ քվեարկած ժողովուրդը, իհարկե, հաշիվ չի՝ դրանց բանի տեղ դնող չկա… Ախր էդ ամերիկյան փողերը տվել են, որ քաղաքացիական հասարակության կարծիքը, շահերն ու կարիքները ներկայացնեք, ոչ թե խոշորացում քարոզեք… բայց դե մեր հանրաքվեն իսկի մենք փաթթած ունենք, ամերիկացին փաթթած ունի բազմակի… Չգնվող ու չծախվող ոչինչ չկա՝ «յա պաչեմու զլոյ բիլ՝ ու մենյա վելասիպեդա նե բիլը…»
Հ.Հ.Գ. Էս սահմանադրություն մեկնաբանելու իրավասությունը Սահմանադրական դատարանինը չի՞…
Կից նյութն՝ այստեղ