1Mediamonitor.am-ը գրում է.

Այս մասունքի մասին շատ քիչ բան է հայտնի: Լեգենդը վկայում է, որ սուրբ գավաթը կարողանում է ոչ միայն վերքեր բուժել, այլ նաև անմահություն շնորհել:

Այս մասունքի որոնումները սկսվեցին Գողգոթայում Հիսուսի մահվանից հետո: Շատ առասպելներ կան այս սուրբ գավաթի մասին: Դրանցից մեկը վկում է, որ այն փրկել է արիմաթիացի առևտրական Հովսեփը: Գավաթի մեջ պահպանվել է Հիսուս Քրիստոսի արյունը, որը թափվել է գավաթի մեջ Գողգոթայում: Սա պատճառներից մեկն է, թե ինչու են այս մասունքը համարում կյանքի աղբյուր: Հարկ է նշել, որ ոչ մի եկեղեցի չի ճանաչում գոյություն ունեցող ոչ մի ավանդույթ, ինչպես նաև ոչ մի պատմագիր չի նշում սուրբ գավաթի մասին: Բայց բոլոր Ավետարաններում հիշատակվում է Հովսեփի մասին, ով խնդրել է իրեն հանձնել Պոնտացի Պիղատոս փրկչի մարմինը: Երբ Հովսեփը վերջապես ստանում է Հիսուս Քրիստոսի մարմինը, փաթաթում է այն պատանքի մեջ և տանում ժայռափոր գերեզմանի մեջ դնելու: Այդ սուրբ գավաթից խմել է Հիսուս Քրիստոսը խաչվելու նախորդ գիշերը: Հովսեփը վերցնում է այդ գավաթն ու այն աշխարհով պտտում՝ քրիստոնեություն քարոզելով:   Այսպես են գրել որոշ քրիստոնյա գրողներ: Շատերը կարծում են, որ այս ավանդույթը հաղորդության սկիզբն է: Բրիտանիայում եղած ժամանակ Հովսեփը հիմնադրում է Գլաստոնբերի մենաստանը: Կա կարծիք, որ գավաթը պահվել է հենց այդտեղ: Մենաստանի հետ միասին հիմնադրվել է նաև վանական ասպետների օրդենը: Այսպես հայտնվել են սուրբ գավաթի առաջին պահապանները: Այնուհետև մասունքը տեղափոխում են Սարրաս (ի դեպ, Սարրասի գտնվելու վայրը մնում է անհայտ): Իսկ այդտեղից էլ արդեն ավանդույթի համաձայն գավաթը «բարձրացվել է երկինք»:

2

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել