Newsline.am-ը գրում է.

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ մարտերում զոհվել է ավելի քան 3000 քուրդ աշխարհազորային: Դրա մասին հայտարարել է Քուրդիստանի Ազգային խորհրդի անդամ Սելահաթթին Սորոն.

«Քրդերի ու ԻՊ-ի միջև դիմակայության ամիսների ընթացքում զոհվել են YPG-YPJ-ի (քրդական աշխարհազոր) մոտ 2000 ռազմիկներ և Փեշմերգայի (իրաքյան քրդերի) 1250 մարտիկներ: Հազարավոր մարդիկ վիրավորվել են»:

Ներկայումս քուրդ աշխարհազորայինների ու ԻՊ-ի զինյալների միջև մարտերը շարունակվում են այն շրջաններում, ուր առկա քրդական հոծ բնակչություն: Խոսքը Քոբանի ու Հասեկե քաղաքների մասին է: Ընդ որում` այդ երկու քաղաքների միջև ընկած քրդական կանտոնները (շրջան) գտնվում են ԻՊ-ի վերահսկողության ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել