Esem.am-ը գրում է.

ESem.am-ն առաջինն է պատմել, որ դերասան ամուսիններ Սուրեն Առուստամյանը և Լիլիթ Տիտոյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Եվ ահա ժամեր առաջ լույս աշխարհ է եկել զույգի բալիկը: Ինչպես նախապես տեղեկացրել էինք, Սուրենի և Լիլիթի երկրորդ բալիկը աղջիկ է: Փոքրիկ Արևը ծնվել է այս գիշեր 1.30 Էրեբունի բժշկական կենտրոնում` 2 կգ 800 գրամ քաշով և 50սմ հասակով:

«Արևիս տեսա ծնվելուց մեկ ժամ հետո, աննկարագրելի զգացողություններ ունեցա: Հասկացա, որ կյանքի հանդեպ պատասխանատվությունս ավելի մեծացավ, ու կյանքս լցվեց կրկնակի ջերմությամբ, քանի որ ես արդեն ունեմ իմ Արևը :)»,- իր զգացողությունների մասին խոսելիս ասաց Սուրենը:

Ըստ նրա` նորածին աղջիկը մայրիկին է նման` գեղեցիկ ու նուրբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել