Սիրտս ցավում է երեխայի մահվան լուրից, ցավակցում եմ հարազատներին։
Կարդում եմ քննարկումները՝ սեփական տան լիֆտ էր, համատիրությունն էր պարտավոր, քաղաքապետն ուր է և այլն։
Չբացառելով դժբախտ պատահարը՝ կցանկանայի ասել.
թարգեք այդ սովետական մտածելակերպը. փնտրենք «լիֆտերի» շահագործման պատասխանատուին։
Հայաստանում քաղաքաշինության նախարարություն կա, կա նաև քաղաքաշինության օրենք, որը քաղաքաշինությունը սահմանում է նաև որպես «...շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան»։
Չեմ ուզում խորանալ մանրուքների մեջ, բայց ասեմ, որ ոտից գլուխ շտկման կարիք ունի քաղաքաշինության ոլորտը, այն չկա։ Եղած իներցիոն քաղաքականությունը, առկա կառավարման պրակտիկան, կոռուպցիան ու հնարավոր ռիսկերը, նորմատիվները, դրանց վերահսկումը, զարգացման ծրագրերը.... այնքան թերի բաներ կա, որ ասելու չի։
Ոլորտի պատասխանատուն պիտի պատասխան տա ոլորտի համար, ոչ թե իր կանոնադրությամբ ու նորմատիվ փսատաթղթերով սահմանված նեղ վարչական գործառույթերի։ Կառավարությունը պիտի լինի պատասխանատու կառավարություն, իսկ նախարարը ԺԷԿ-ի պետից ավելի պատասխանատու պաշտոն է։