Կարծես թե մայրամուտին է մոտենում ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի «փառապանծ» կարիերան, որովհետև ակտիվորեն սկսել են շրջանառվել խոսակցություններ այն մասին, որ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին պատրաստվում են նշանակել ՀՀ ՊՆ Գլխովոր Շտաբի պետի պաշտոնում։
Եթե դա այդպես լինի, իսկ ես հակված եմ համարելու, որ այդպես էլ կլինի, ապա սա վերրջնական ու խորտակիչ հարված կլինի գեներալիտետի Խաչատուրովյան թևին ու բանակի բարեփոխումները կթևակոխեն վերջնական փուլ։
Գաղտնիք չէ այն, որ խաչատուրովյան թևը անցած 2-3 տարում շոշափելի կորուստներ գրանցեց, երբ «ամենաեկամտաբեր» պաշտոններից պաշտոնանք արվեցին Փայտյանը, Չալյանը և մի շարք այլ խաչատուրովական կերպարներ, որոնք ղեկավարում էին բանակի ամենակոռումպացված գերատեսչությունները։ Դա միանգամից սկսեց տալ իր արդյունքները և կտրուկ նվազեցին չարաշահումները՝ բանակի նյութատեխնիկական և պարենային ապահովման, ինչպես զորակոչային ոլորտներում։
Սակայն սա կլինի կես քայլ, եթե չկտրվի Հիդրայի գլխավոր գլուխը՝ ի դեմս Խաչատուրովի։ ԳՇ պետը փաստացի հանդիսանում է բանակի ամենաազդեցիկ դեմքը, ում վրա են հանգուցալուծված բանակի բոլոր առանցքային գերատեսչություններն ու ֆունկցիաները։ Ավելորդ է նշել, որ սա խիստ կարևոր պաշտոն է ու այն զբաղեցնողի մարդկային ու մասնագիտական որակներից է կախված բանակի մարտունակությունը, արդյունավետությունը ու բարեփոխումների ավարտունությունը։
Գաղտնիք բացած չեմ լինի նաև, եթե ասեմ, որ Խաչատուրովը մեղմ ասած չի համապատասխանում ԳՇ պետի պաշտոնին հարիր կկերպարին։ Բավական է հիշել միայն նրա որդու ոդիսականը բանակում, ում ձեռքից բռնացրել էին նրա վրա, որ պայմանագրայինների ուրվական-գումարտակ էր պահում, երբ թղթերի վրա գոյություն ունեցող գումարտակի հաշվին ֆինանսական, պարենային, զինամթերքային հատկացումներ էին արվում, իսկ այդ գումարտակն իրականում գոյություն չուներ։ Սակայն այս գործը կոծկեցին ու Խաչատուրովը պահպանեց իր պաշտոնը, թեև էապես սահմանափակից իր ախորժակները։
Հիմա արդեն ակնհայտ է, որ խաչատուրովի դարաշրջանի մայարամուտի հետ գործ ունենք ու կարծում եմ, որ նրան Մովսես Հակոբյանով փոխարինելը լավագույնն է՝ հնարավոր ընտրություններից։ Ի վերջո, Մովսես Հակոբյաանը բացի նրանից, որ շուրջ 8 տարի հանդիսանում է ՀՀ ԶՈւ ամենամարտունակ ու կարգապահ բաղկացուցչի՝ Պաշտպանության Բանակի հրամանատարը, նա նաև լեգենդար ազատամարտիկ է, եղել է Մոնթեի տեղակալը, ինչպես նաև կադրային զինվորական է, ով հանդիսանում է Բանակի նոր դեմքը ստեղծելու ռազմավարության ջատագովներից ու ամենահահավատարիմ կողմնակիցներից։