Նա Ավետ Բարսեղյանն է. հաղորդավար, հանդիսավար, երգահան: Վաղուց այս հաղորդավարը տարբեր իրավիճակներում ապացուցել է, որ նա լավագույնն է:
1.Արտաքինը
Ավետը բարետես է, անհնար է չնկատել դա. հակառակ դեպքում՝ դուք կամ արական սեռի ներկայացուցիչ եք, կամ՝ վառված, կամ՝ արդեն ամուսնացած կին, որը չի կարող բարձրաձայնել նման բաների մասին: Նույնիսկ տեսախցիկներն են հալվում, երբ նա հայտնվում է: Խելացի աչքեր, հայկական քիթ ու գրավիչ ժպիտ. այս ամենը ստեղծում են եթերի համար բավականին ցանկալի կերպար:
2.Ոճը
«Կոստյու՞մը քեզ պետք է զարդարի»,- հայտնի արտահայտությունը, միանշանակ, նրա համար չէ: Չնայած, Ավետը հիմնականում հանդես է գալիս հենց դասական հանդերձանքով: Էլեգենատություն ու փողկապատիպ զանազան աքսեսուրաներ, որոնք հրաշալիորեն լրացնում են նրա՝ սեքսուալ ինտելեկտուալի կերպարը:
3.Խոսքը
Ասում են՝ կարևորը հոգին է, բայց եթերում հոգիդ չի երևում: Մեր հեռուստաեթերում, մանավանդ հիմա, շատ քիչ է պատահում, երբ ցանկալի արտաքինի տակ թաքնված է նաև բանիմաց մարդ: Նրա խոսքը միշտ գրագետ է ու սահուն.
4.Ձայնը
Ավետն այն հեռուստակերպարներից է, որոնց անվանում են բազմաֆունկցիոնալ. նա և կադրում է հրաշալի և՝ դրանից դուրս: Եթե դուք երբևէ ռադիոյով լսել եք նրան, ապա կհասկանաք ինչի մասին է խոսքը: