Երբ 2010թ.-ին հայտնվեց այս երգչուհին ու պարզ դարձավ, որ հենց նա է Հայաստանը ներկայացնելու Եվրատեսիլում, հանրության ուշադրությունը նախ սևեռվեց նրա արտաքինի վրա՝ բարձրահասակ ու բարետես, լավ էլ երգում էր:
Դե հա, եղան նաև չարախոսներ, սակայն հիմա 2010թ.-ի Եվա Ռիվասից միայն անունը, հասակն ու ձայնն է մնացել: Ավելի շատ քննարկում են նրա շրթունքներն ու կրծքերը:
1.Եվրատեսիլ 2010
Թե ու՞ր էր և ինչո՞վ էր դրանից առաջ զբաղվում Եվան, կարևոր չէ, որովհետև Եվրատեսիլ գնացողներին ավելորդ հարցեր չեն տալիս: Եվան եկավ, մասնակցեց Եվրատեսիլին, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
2.Հասակ
Եթե չեմ սխալվում երգչուհու հասակը 1.90 է, քննարկելու լավ թեմա: Հայաստանում ոչ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նման բարձրահասակ աղջիկների: Էլ մարդ չմնաց, որ Եվայի կողքին լուսանկարված չլինի (ինձ չհաշված՝ ես միայն selfie եմ անում):
3.Մեծացրած շրթուքներ ու կրծքեր
Դե, իհարկե, ինչպե՞ս կարելի էր անտարբեր անցնել այդ ամենի կողքով: Ամբողջ աշխարհը հիմա նստած է մեծացրած շրթունքների վրա, իսկ մերոնց համար դա թեմա է: Եվայի կրծքերի ու շրթունքների չափսերը երևի բոլոր լրատվամիջոցներն անգիր գիտեն:
4.Երկրի գլխավոր «ոտքը»-ը
Հայտնի նախագծում կոճակը ոտքով սեղմելն, իհարկե, ավելի լավ որոշում էր, քան, ասենք, հետույքով ու ճակատով նույնն անելը, ինչը հաճախ են անում արտասահմանյան նախագծերի ժյուրիի անդամները: Սակայն երգչուհին որոշեց սահմանափակվել ոտքի շարժումով, որն ի դեպ նորից մեծ աղմուկ բարձրացրեց: Հանրությունը բաժանվեց ոտատյացների և ոտասերների:
5.Ռուսալեզու լինելը
Իհարկե, հիմա Հայաստանում այնպիսի ժամանակներ են, որ ավելի լավ է լեզվանի լինես, քան՝ ռուսալեզու, սակայն մարդը ծնվել է ՌԴ-ում ու այդ հարցը քննարկելը մի քիչ անիմաստ է, սակայն հայկական շոուի շրջանակներում ռուսերեն խոսքը միշտ ծակում է հայասերների նուրբ լսողությունը: