Բաղադրությունը`
Բլինչիկի խմոր
0.5 լ. կաթ
2 ձու
2 ճաշի գդալ բուսայուղ
200 գրամ ալյուր
1 թեյի գդալ սոդա,
1 թեյի գդալ շաքարավազ,
Աղ 0,5 թեյի գդալ
Պատրաստման եղանակը`
Ձուն ծփել շաքարավազի և աղի հետ միասին: Ավելացնել ձեթը, այնուհետև կաթը և լավ խառնել: Ավելացնել նաև սոդան և ալյուրը` հարել հարիչով:
Թավան ձեթով պատել, լավ տաքացնել կրակի վրա և լցնել խառնուրդը, այնպես շարժել թավան, որ խմորը տարածվի ամբողջ թավայով: Եփել երկու կողմից:
Լցոնի համար
1 կգ հավի կրծքամիս
4 գազար
4 լոլիկ
2 կարմիր և 2 կանչ պղպեղ
1 ճաշի գդալ տոմատի մածուկ
250 գրամ պանիր
Կետչուպ
Աղ ըստ ճաշակի
Սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը`
Հավի կրծքամիսը եփել,մանրացնել:Գազարը մաքրել,անցկացնել քերիչով,լոլիկները և պղպեղները շատ մանր կտրտել:
Այս բոլորը խառնել և եփել,ավելացնել պղպեղի մածուկը,աղ անել:Ստացված զանգվածը խառնել հավի կրծքամսին:Ստացված լցոնից 1ճաշի գդալ դնել նրբաբլիթնի վրա, փաթաթել և շարել յուղած տապակի մեջ,վրան քսել կետչուպ,մի քիչ քերած պանիր շաղ տալ և 10 րոպե դնել ջեռոցը,200 °C ջերմաստիճանի տակ: