Apple iPad պլանշետային համակարգիչների մասնաբաժինը, ըստ երրորդ եռամսյակի արդյունքների, համաշխարհային շուկայում նվազել է մինչև 50,4 %՝ այն դեպքում, երբ Google Android համակարգի բազայի հիման վրա ստեղծված պլանշետների արտադրողները՝ Samsung-ի գլխավորությամբ, մեծացրել են իրենց մասնաբաժինն անցած տարվա համեմատ։ Այս մասին ասվում է IDC վերլուծական կենտրոնի զեկույցում:
Apple-ը 2010թ. առաջին iPad մոդելն արտադրելուց հետո փաստացի հանդիսանում է պլանշետների ժամանակակից շուկայի ստեղծողը, սակայն վերջին շրջանում արտադրողը որոշակի ճնշման է ենթարկվում մրցակիցների կողմից։ Վերջիններս երբեմն դիմում են դեմփինգի՝ գնորդներ ներգրավելու համար:
Samsung-ը զբաղեցրել է 18,4 % մասնաբաժին՝ երրորդ եռամսյակում վաճառելով 5,1 մլն պլանշետ, ինչը եռակի շատ է, քան 1 տարի առաջ:
Երրորդ տեղը զբաղեցրել է Amazon-ը՝ 9 % մասնաբաժնով: Ընկերությունը պլանշետների շուկայում ներկայացված է անցած աշնանից, երբ ստեղծեց Kindle Fire-ը:
Այնուհետև հաջորդում է Asus-ը՝ 8,6 % մասնաբաժնով: Հուլիսից ընկերությունը Google-ի պատվերով թողարկում է Nexus 7 պլանշետը, որը մատչելի գին ունի և գնողականությունը բարձր է:
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում արտադրողները շուկա են լցրել 27,8 մլն պլանշետ, ինչը 49,5 %-ով ավելի է, քան 1 տարի առաջ:
Նյութի աղբյուրն` այստեղ