Գազանանոցն ու կենդանաբանական այգին լրիվ տարբեր հասկացողություններ են: Այսօր գնացինք վերաբացված գազանանոց, որտեղ եղել էի անցած տարի: Նախորդ տարվա համեմատ ներկել էին կենդանավանդակները, ասֆալտապատել տարածքը, մի փոքր շատացրել կանաչ տարածքներն ու նստարանները, երեխաների համար ավելացրել էին որոշակի ենթակառուցվածքներ: Եվ այս ամենի փոխարեն նախորդ տարվա համեմատ պակասել էին կենդանիները և պակասել էին զգալի չափով: Կենդանիներից շատերը մենակ էին ՝ առանց զույգի կամ երկու կենդանի էին միևնույն սեռից:
Ինչևէ, ես վերստին չփոխեցի իմ որոշումը, որ եթե մի օր երեխա ունենամ, հաստատ նրան չեմ տանի գազանանոց: Կենդանին պետք է ապրի ազատ: Ամեն շնչավոր արարած, եթե որևէ հանցանք չի գործել, չպետք է ապրի անազատության մեջ: Ես երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր նայում են վանդակների մեջ փակված կենդանիներին ու դրանից հաճույք ստանում:
Հ.հ-Ամբողջ ընթացքում ականջներումս հնչում էր ՝
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու…
















