Քանի գնում, ավելի է հետաքրքրանում ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և այնպիսի տպավորություն է, որ պաշտոնական Հայաստանի ու Ինտեռ ՌԱՕ-ի նիջև առճակատումը գնալով ավելի է ահագնանում և մոտս տպավորություն կա, որ օր-օրի նվազում է փոխզիջման հասնելու երկու կողմերի հույսերը։
Սա բարդ կացության մեջ է դնում երկու կողմերին էլ։ Հայաստանի իշխանությունները գնալով ավելի ու ավելի են գիտակցում, որ սակագնի նույնիսկ ավելի քիչ թանկացումը կարող է սոցիալական պայթյունի բերել, ինչը խիստ անցանակալի է, նույնիսկ ավելի անցնանկալի, քան Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ ունենալը։
Մյուս կողմից, ՀԷՑ-ն է զգում, որ հողը գնում է իրենց ոտքերի տակից, իսկ նախկինում տրված ատկաներն ու կաշառքները հոդս են ցնդում ու հիմա ոչ միայն կարող են առանց կոմպենսացիայի մնալ՝ իրենց իսկ պատճառած վնասի դիմաց, այլև գնալով ավելի են հաճախակիանում ընկերության ազգայնացման մասին խոսակցությունները։
Կարծում եմ, որ տուրուդմփոցը դեռ առջևում է ու շա՜տ սկանդալային բաացահայտումներ են դեռ սպասվում։