Mediamonitor.am-ը գրում է.
- Դեռ վաղուց ապացուցված է, որ կանանց ուղեղը 10%-ով փոքր է, քան տղամարդունը: Սակայն դա չի ազդում ինտելեկտի մակարդակի վրա:
- Հետաքրքիր է, որ տղամարդու ուղեղը տարիքին զուգընթաց ավելի արագ է փոքրանում, քան կնոջ ուղեղը:
- Միևնույն խնդիրը լուծելու համար` տղամարդիկ և կանայք գործի են դնում գլխուղեղի տարբեր մասեր:
- Եթե տղամարդը մոլորվել է, ապա նա կհիշի շարժման ուղղությունը և անցած հեռավորությունը, իսկ կինը`կողմնորոշիչ օբյեկտները: Այդպես է նաև մեքենայի ղեկին` տղամարդը հիշում է ճանապարհը հեռավորության թվային արժեքներով, իսկ կինը հաճախ մտապահում է ցուցանակները և խանութների ցուցափեղկերը:
- Կինն ավելի հաճախ է հիշում ամեն ինչ բոլոր մանրամասնություններով, իսկ տղամարդուն բավարար է ամփոփող միտքը:
- Տղամարդիկ ավելի արագ են ընկալում ինֆորմացիան, այդ պատճառով էլ ավելի արագ են արձագանքում:
- Կանայք ավելի հաճախ կարող են ընկալել ինֆորմացիայի մի քանի հոսք, իսկ տղամարդիկ` նյարդայնանում են, երբ ստիպված են ինչ-որ բան անել միաժամանակ:
- Տղամարդիկ ավելի ուժեղ են ճշգրիտ գիտություններում, իսկ կանայք` հումանիտար:
- Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն րոպե, իսկ կանայք` շաբաթվա ընթացքում մի քանի օր:
- Կանայք ավելի զրուցասեր են: Այդպիսի զրուցասիրությունը կապված է ուղեղում հաճույքի կենտրոնի աշխատանքի հետ:
- Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են արձագանքում կտրուկ և նյարդայնացնող ձայներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել