Ես այլևս չեմ պատրաստվում շատ բան հանդուրժել: Ոչ թե նրա համար, որ ես ինքնահավան, կամ մեծամիտ եմ դարձել, ո՛չ, այլ նրա համար, որ ես հասել եմ կյանքի որոշակի փուլի։ Փուլի, որտեղ ես այլևս չեմ ցանկանում ժամանակ ծախսել այն ամենի վրա, ինչ ինձ զայրացնում ու ցավ է պատճառում։
Ես այլևս չեմ պատրաստվում հանդուրժել ցինիզմը, չափից շատ քննադատությունը, ամեն տեսակ կոշտ պահանջները։ Ես այլևս ցանկություն չունեմ դուր գալ նրանց, ում ես դուր չեմ գալիս, սիրել նրանց, ովքեր չեն սիրում ինձ և ժպտալ նրանց, ովքեր ցանկություն չունեն ինձ ժպտալ։
Ես այլևս ոչ մի րոպե չեմ նվիրի նրանց, ով խաբում, կամ փորձում է օգտագործել ինձ։ Ես որոշել եմ նույն տեղում չապրել կեղծավորության, երեսպաշտության, ստի և էժանագին, կեղծ գովասանքների հետ։
Ես այլևս չեմ հանդուրժի ո՛չ կիսագրագիտությունը, ոչ էլ ինքնահավան գիտնականներին։ Ես չեմ պատրաստվում պարզաբանել բամբասանքները, ես հիմա չեմ կարող կոնֆլիկտների ու համեմատությունների մասին մտածել։ Ես հավատում եմ, որ աշխարհը կազմված է հակադրություններից, որ աշխարհհը բազմազան է, այդ պատճառով ես փորձում եմ խուսափել կոշտ բնավորություն ունեցող մարդկանցից, ովքեր չեն կարողանում հարմարվել շրջապատին։
Ես ատում եմ ընկերության մեջ դավաճանությունն ու անհավատարմությունը։ Ես չեմ կարողանա շփվել այն մարդկանց հետ, ովքեր ունակ չեն իրական հաճոյախոսություն անել, ունակ չեն ոգևորել ու ոգեշնչել իրենց խոսքերով։
Եվ, այո՛, ամեն ինչից զատ, ես չեմ հանդուրժի նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը։