Տեսնես մեր երկրում կլինի մի օր արթնանաս ու հերթական հիասթափությանը չհանդիպես: Այսօր էլ լույսը բարի էր բոլորի համար, բացի՝ մերօրյա հերոս տաքսիստից ու նրա երկրպագուների բանակից:
Համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ անարդարությունների դեմ պայքարող, ճշտախոս ու ոչնչի առաջ կանգ չառնող տաքսիստ Արմանն է՝ ընդամենը մեկ տարի առաջ:
Պարզվում է՝ մեր պայքարիստը 2014 թվականին այնքան էլ դեմ չէր իշխանության ներկայացուցիչներին ու նրանց գործունեությանը: Տեսանյութում Արմանը մասնակցում է գեներալ Մանվելի կազմակերպած մայիսի 28-ի երթին:
Դե ինչ, մարսենք հերթական հիասթափությունը և փորձենք մեզ համար կեղծ կուռքեր չստեղծել և աջ ու ձախ ամեն մեկին չհերոսացնենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել