Մարդկանց մեծամասնությունը չափազանց հիմար է շահախնդիր լինելու համար...
© Ֆրիդրիխ Նիցշե
Երեկ նստած մտածում եմ, թե ինչ է շահախնդրությունը, լավ բան է՞, թե վատ ու միտս եկավ Նիցշեի վերը գրված տողերը: Շահախնդրությունը իմ կարծիքով նորմալ ու մարդկային հատկանիշ է, եթե իհարկե չի անցնում բարոյականի սահմանները և ամենակարևորը փոխադարձ է: Սկսենք սկզբից.
Հայ հասարակության մեջ առավել քան ցցուն է ընդգծված մի երևույթ. երեխա ունենանք, որ օր ծերության մի բաժակ ջուր տվող լինի: Այսինքն մեկս մի քիչ շատ, մյուսս մի քիչ քիչ, բայց լույս աշխարհ ենք գալիս որպես այդ երևույթի այս կամ այն չափով կրող: Մեր ծնողների թաքուն կամ բացահայտ մտքերից մեկ էլ հենց դա է, այսինքն դեռևս չծնված էլ մենք հանդիսանում ենք առողջ շահախնդրության կրող: Ծնվեցինք, մեզ ամեն գնով մեր ծնողները փորձում են անհոգ մանկություն, լավ ուսում, հետո լավ ընտրություն ու աշխատանք ապահովել ու այն քիչ հասարակություններից ենք, ցավոք սրտի թե բարեբախտաբար, որում երեխան մնում է երեխա մինչև ծնողների մահը, միշտ մեր խեղճ ծնողները մտածում են մեր մասին, անհանգստանում, հնարավորինս փորձում օգնել ինչ որ բանով, այսպիսով նվիրելով մեզ իրենց կյանքի մի պատկառելի հատված, այդ ամենի փոխարեն ակնկալելով միայն օր ծերության խնամք ու կյանքի ընթացքում շատ հպարտանալու առիթներ: Այսինքն ասել, թե շահախնդրությունը վատ բան է, կոնկրետ դեպքում սխալ է:
Հետո մեծանում ենք, արդեն գալիս է երբ հասկանում ենք ինչ է ընկերությունը: X-ը Y-ի հետ սկսում է ընկերություն անել, որովհետև ունի ընդհանուր բան, ասենք հաճելի է նրա հետ, կարելի է ինչ որ բան սովորել, կռիվ անելուց ուժեղ է, դու էլ ասենք իրեն կօգնես դաս անելիս, կրկին շահախնդրություն:
Սովորում ես դպրոցում. ինչո՞ւ, որովհետև քո շահերից է բխում կիրթ լինել, վաղը ինչ որ բանի հասնելու համար:
Աշատում ենք. քո շահը գումարն է, գործատուինը կատարաածդ աշխատանքը:
Դու ես ամուսնանում. ինչո՞ւ, որովհետև ուզում ես ընտանիք ունենալ, ուզում ես սիրո ու հոգատարության մեջ ապրել. կրկին շահ և այսպես շարունակ:
Ի՞նչ է ստացվում. ամբողջ կյանքը շահերի բախման ու համընկնման թատերաբեմ է ու դրոշակ սարքել, թե շահախնդրությունը վատ բան է, հիմարություն է: Կարևորը, որ շահը լինի փոխադարձ ու առողջ, տաս ինչ պետք է դիմացինիդ ու ստանաս այն, ինչ քեզ է պետք: