Գոնե կես ժամը մեկ անգամ, մի քանի րոպեով նայեք որտեղ ցանկանում եք, բայց ոչ միայն համակարգչին: Լավագույն տարբերակը` պատուհանն է: Ամեն մի հնարավորության դեպքում, փաստաթղթերը տպելուց հետո, անպայման դրանք թղթի վրա կարդացեք:

Հաճախ շարժվեք՝ եթե հնարավոր է, մի օգտվեք վերելակից, աստիճանները բարձրացեք ոտքով: Նույնիսկ նստած ժամանակ, կարելի է շարժվել ու դիրքն անընդհատ փոխել:

Խուսափեք փոշուց՝ աշխատանքային սեղանի վրա փաստաթղթերի տրցակը, թղթապանակները, ամսագրերն ու այլ թղթերը փոշու կայուն հավաքատեղի են, իսկ որտեղ փոշի, այնտեղ էլ մանրէներն են, էլ չենք խոսում ալերգիայի և ասթմայի մասին:

Օգտվեք աշխատասենյակի հեռախոսից՝ եթե գրասենյակում եք, փորձեք խոսել սովորական հեռախոսով, այլ ոչ թե բջջային: Սովորական հեռախոսի ճառագայթումն տասնյակ անգամ քիչ է բջջայինից:

Հրաժարվեք «ոտքի վրա» ինչ-որ բան ուտելուց՝ եթե հնարավոր չէ, ապա կերեք միրգ, ընկույզ կամ չիր` արևածաղկի սերմերի, թխվածքաբլիթների կամ կոնֆետների փոխարեն:

Սուրճի փոխարեն հյութ խմեք եթե կարծում եք, որ սուրճն օգնում է առույգանալ, նշանակում է չեք փորձել գրեյպֆրուտի հյութը: Եթե դա չեք սիրում, ապա խմեք ձեր նախընտրած որևէ այլ ցիտրուային հյութ:

Ընտրեք ձեզ հարմար աթոռ՝ դա շատ կարևոր է, եթե աշխատանքը նստակյաց է, իսկ շատերի մոտ, ցավոք հենց այդպես է: Օրվա ընթացքում ոչ ճիշտ դիրքը ողաշարի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Եթե ոչ մի կերպ չեք կարող անհարմար աթոռը փոխել, ապա դրա վրա դրեք օրթոպեդիկ բարձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել