Ազատությունը քաղցր է, երբ չկա, հենց հայտնվում է՝ դառնանում է։ Մարդը տեսնում է, որ չի կարողանում կարևոր բաները գաղտնի պահել, տեսնում է, որ իր անձնական կյանքն այլևս իրենը չէ, այլ իր անթրաշ հարևանինը, տեսնում է, որ անկյունից իրեն նկարում են, ու ինքը անմիջապես դառնում է մյուս ազատների սեփականությունը, տեսնում է, որ ազատներից շատերը էշ-էշ դուրս են տալիս և շատ ուրիշ բաներ է տեսնում։
Եվ մարդը որոշում է սահմանափակել ազատությունը։ Բայց պարզվում է, որ սահմանափակելը դժվար է. հայտնվում են ազատության պաշտպաններն ու սկսվում է կատաղի պայքարը՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ դիվանբաշի, արյան գետեր... Վերջում մարդը մեծ դժվարությամբ սահմանափակում է ազատությունը ու հանգիստ շունչ քաշում՝ մինչև նոր պայքարի սկիզբը... Նոր ազատները հաղթում են ազատությունից հոգնած հներին ու անմիջապես վերածվում հին ազատների։
Ու այսպես էլ ապրում է մարդը ազատության համար մարտնչող ու ազատությունից հոգնած այս աշխարհում։