Հիշում եմ հաճախ, երբ խոսք էր գնում հայուհիների մասին, չգիտես ինչու, նրանք որակավորվում էին որպես ծավալուն ֆիգուրայով, մազոտ, ծուռ ոտքերով, կոլոտ, տգեղ և նման ,,գեղագիտական,, մեծ մոտեցմամբ։ Ահա կարդում ես 19-րդ դարի ֆրանսացի հանրահայտ գրող, հրապարակախոս Ալֆոնս դե Լամարտինի հիացական տողերը ուղղյալ հայ կնոջ բացառիկ նրբությունն ու գեղեցկությունը, հիանում ես, թե ինչպիսի նրբագեղ մոտեցում ունի ֆրանսացու աչքը և որքան ֆոկուսազուրկ է, ոմանց կովկասյան կամ անորոծ ծագման տեսահայեցողությունը...
Կարդացեք և հիացեք, հիացմունքի արժանի մեր հրաշագեղ աղջիկների բնութագրումը։
Ալֆոնս դը Լամարթինը՝ հայուհիների մասին
«Դամասկոսի հայուհիների տեսքն ակնհայտորեն գերազանցեց Սիրիայի կանանց գեղեցկության մասին իմ ունեցած գաղափարը և ջնջեց իմ կարծիքը Հռոմի և Աթենքի կանանց գեղեցկության մասին: Ամեն կողմ հանդիպում էինք դեմքեր, որոնց նմանը երբեք չի գծել որևէ եվրոպացու վրձինը, աչքեր, որոնք աներևակայելի փայլ ունեն և նուրբ ու ձգողական շողեր են արձակում: Նման նայվածք ոչ մի ոչ մի կնոջ մոտ չեմ տեսել: Ոչ մի վրձին չի կարող պատկերել իրանի այդպիսի վեհություն: Իսկ մաշկը այնքան թափանցիկ է ու հրավառ, որ ամենից նուրբ վարդի թերթիկն անգամ գունատ է թվում նրա հետ համեմատած: Հայուհու այս չքնաղ հատկությունների հետ ներդաշնակություն են կազմում նրա ատամները, ժպիտը, հնչուն, հստակ և արծաթյա ձայնը, շարժումների և ձևերի վայելչությունը: Խոսում է առանց ծեքծեքումի և այնքան բնական, վայելուչ և համեստ են, որ կարծես արդեն վարժված են, որ իրենցով հիանան: Թվում է, թե նրանց գեղեցկությունը պահում են մինչև վերջ հակառակ ընտանեկան աշխատանքների և միջավայրի ու կլիմայի դժվարությունների: Բոլոր մայրերն էլ նույնքան գեղեցիկ են, որքան իրենց 15-16 տարեկան աղջիկները: Չէի կարող հայացքս հեռացնել այդ գեղեցիկ կանանցից: Մեր այցելությունների և զրույցների ժամանակ նրանք նույնքան հաճելի էին, որքան և գեղեցիկ: Երբ խոսում էին արևմտյան կնոջ նորաձևության և սովորությունների մասին, ակամա տարվում էի մտածելով, որ մենք ոչինչ չունենք այս կանանց նախանձը շարժելու: Երբ դիտում էի այդ մանկամարդ և գեղեցիկ կանանց հաճելի զրույցը, խոսքուձևը, լրջությունը, նրանց ընտանեկան կյանքում այնքան հատկանշական սրտի և հոգու խաղաղությունը, ինձ ակամա հարց էի տալիս, թե նրանք ինչո՞վ կարող են նախանձել եվրոպացի կանանց, որ ամեն ինչ գիտեն, բայց որոնք աշխարհիկ կենցաղի թոհուբոհի մեջ վատնում են իրենց հոգին, գեղեցկությունը և կյանքը:
Ալֆոնս դը Լամարթին «Ուղևորություն դեպի Արևելք»