imbir1Mediamonitor.am-ը գրում է.

Ես պարզապես ապշած եմ: Առանձնապես ջանք չգործադրելով ես նիհարել եմ 25 կգ: Երբ տեսա այդ գովազդը, մտածեցի, որ պարզապես անհեթեթություն է: Չէի հավատում ինչպես կարելի է մեկ ամսվա ընթացքում նիհարել 25կգ: Բայց պարզվում է հնարավոր է: Ստորև ներկայացվում են բաղադրատոմսերը:

Կոճապղպեղը (имбирь) նիհարելու համար

Բաղադրատոմս № 1 Բաղադրատոմս –հիմք : Վերցնել կոճապղպեղի արմատի ոչ մեծ կտոր և անցկացնել մանր քերիչով: Ստացված երկու ճաշի գդալ հումքը լցնել մեկ լիտրանոց ապակե տարայի կամ կաթսայի մեջ: Ավելացնել 60մլ կիտրոնի հյութ, քիչ քանակությամբ մեղր և այս ամենի վրա եռացրած ջուր լցնել: Թրմել 1 ժամ: Որից հետո կարելի է օգտագործել ՚նիհարեցնող արդյունավետՙ ըմպելիքը:

Սկսնակները պետք է ավելի քիչ չափաբաժին ընդունեն՝ կես բաժակ և ոչ ավելին: Հետագայում չափաբաժինը կարելի է հասցնել երկու լիտրի:

Բաղադրատոմս№ 2 Կոճապղպեղով թեյ ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար:

Այստեղ պետք է մի փոքր ուժեղացնել կոճապղպեղի ազդեցությունը: Դա կարելի է անել սխտորի օգնությամբ: Այն, ինչպես և կոճապղպեղը, այրող համ ունի, համապատասխանաբար օժտված է մարսողական, նյութափոխանակության գործընթացն ակտիվացնելու հատկությամբ: Ըստ տրված բաղադրատոմսի երկու լիտր թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 4 սմ կոճապղպեղի արմատ, երկու պճեղ սխտոր, և եռացրած ջուր: Սխտորը և կոճապղպեղը պետք է մաքրել և մանրացնել: Կոճապղպեղը կտրատել բարակ շերտերով: Լցնել որևէ տարայի մեջ և վրան եռացրած ջուր լցնել: Երբ թեյը թրմվի, քամել և ըմպել:

Բաղադրատոմս № 3 Կոճապղպեղով թեյ ավելացրած անանուխ և հիլ: Այս թեյը պատրաստելու համար, եթե նպատակը ավելորդ քաշի կորուստն է, անհրաժեշտ է վերցնել 60 գ թարմ անանուխի տերևներ: Այն պետք է լավ մանրացնել, կարելի է նաև հարել բլենդերում, անանուխին ավելացնում ենք կոճապղպեղի կեսը, որը պետք է նույնպես մանրացնել: Այս խառնուրդի վրա լցնում ենք աղացած հիլ և վրան ավելացնում եռացրած ջուր: Թրմել 30 րոպե: Այնուհետև քամել, ավելացնել մեկ երրորդ բաժակ կիտրոնի հյութ և մեկ քառորդ բաժակ նարնջի հյութ: Պատրաստված ըմպելիքը խորհորդ է տրվում ըմպել սառը վիճակում:

Կոճապղպեղի մասին

  • Կոճապղպեղը նիհարեցնող մթերքների մեջ առաջատար տեղ է զբաղեցնում: Եվ իզուր չէ, որ կոճապղպեղն արդեն մի քանի հազարամյակ համարվում է առողջության և գեղեցկության արմատ: Ամենաստւգված և ամենաարդյունավետ նիհարեցնող միջոցը համարվում է կոճապղպեղով թեյը:
  • Ճիշտ պատրաստված կոճապղպեղով ըմպելիքը օրգանիզմը մաքրում է թույներից, ինչպես նաև պայքարում է ավելրոդ կիլոգրամների դեմ:
  • Թեյ կարելի է պատրաստել ինչպես թարմ արմատից, այնպես էլ աղացած կոճապղպեղից
  • Թեյը շատ հեշտ է պատրաստվում. կոճապղպեղը շերտերով կտրատել , վրան լցնել եռացրած ջուր և թրմել:
  • Առավել լավ արդյունք ունենալու համար, թեյը պետք է պատրաստել թերմոսում:
  • Կոճապղպեղի թուրմը առավել արդյունավետ ազդեցություն է գործում ուտելուց կես ժամ առաջ ընդունելու դեպքում:
  • Շատ կարճ ժամկետում ավելորդ հեղուկը, խարամները և թույները դուրս են գալիս օրգանիզմից:
  • Թեյը արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում է արյան շրջանառությունը, այդ ամենը հանգեցնում է ճարպերի արագ այրմանը:
  • Պետք չէ վայրկենական արդյունք ակնկալել: Կոճապղպեղը օգնում է ազատվել ավելորդ քաշից տևական ժամանակ օգտագործելու դեպքում:
  • Այդ իսկ պատճառով, պետք է զինվել համբերությամբ և ըմպել այդ անհավանական բույրով բալզամը մի քանի ամիս:
  • Արդյունքը երկար չի սպասեցնի, դուք կամրացնեք ձեր առողջությունը և կունենաք գեղեցիկ կազմվածք:
  • Քաշն աստիճանաբար կնվազի:
  • Կարելի է թեյին ավելացնել նաև այլ դեղաբույսեր՝ անանուխ, երիցուկ: Կիտրոնի կամ մեղրի ավելացումը թեյին ևս նպաստում է քաշի նվազմանը:

Կոճապղպեղից պատրաստված աղցանները նույնպես նպաստում են քաշի նվազմանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել