Թեմա, որի մասին պիտի բարձրաձայնեմ առաջին անգամ
...Երբ մորս աչքերում պատերազմի ժամանակ հորս հերթական երկարաժամկետ բացակայության պատճառով անսովոր անհանգստություն տեսա, զգացի, որ ինչ-որ մի բան այն չէ, զգացի, որ ինչ-որ բան կա, որ ինձ չեն ասում, զգացի, որ հայրս ոչ թե մեզ համար «սովորական» դարձած պատճառով է այսքան երկար բացակայում, ասել է թե` մարտի դաշտում է, այլ` մեկ այլ, «անսովոր» պատճառ կա....
չիրազեկված լինելս ինձ` մի մատ երեխայիս հանգիստ չէր տալիս.....սովորականի պես ամեն րոպե նայում էի դռանը` հույսով, որ կիսամութ շքամուտքում պիտի տեսնեմ պապայի կամուֆլյաժը, որ սկզում «Աֆգանկա» էր, հետո դարձավ «ՆԱՏՕ-վկա»....նայում էի երկար, երբ արթուն էի լինում, իսկ քնած ժամանակ մեկ էլ գիշերը վեր էի թռնում տեղիցս...թվում էր, թե հորս ձայնն եմ լսել....բայց հայրիկը չէր գալիս, ու մերոնց «ծպտյալ» անհանգստությունն ինձ էլ ավելի էր հունից հանում...չէի հասկանում` այդ ինչ են մերոնք թաքցնում մեզանից`երեխաներից....այդ ինչ չպիտի իմանանք.....
....հայրիկիս առաջին անսովոր բացակայությունն ավելի կարճ տեւեց, մոտ մեկ շաբաթ, ուստի մայրիկն ու տատիկը այդ ժամանակ կարողացան իրավիճակը չսրել, ու մեզանից մի կերպ թաքցնել ողջ ինֆորմացիան....բայց ահա երկրորդ անգամը ինֆորմացիան թաքցնելն ավելի դժվար էր, որովհետեւ երբ արդեն անցավ երկրորդ ամիսը, ու հայրիկից լուր չկար, մեր կասկածներն ավելի ու ավելի շատացան.....զգացինք, որ մի բան հաստատ այն չէ....իսկ երբ հայրս ի վերջո տուն եկավ, հոգնատանջ դեմքով, մեկ այլ կարոտով գրկեց մեզ, իսկ հետո գրպանից հանեց հացից պատրաստված մի քանի խաչեր, մենք` երեխաներով հաստատապես համոզվեցինք, որ հայրիկն այս անգամ մարտի դաշտից չի գալիս.....
...երբ կարոտներս մի բոլ առանք, երբ ավարտվեցին հայրիկի հետ մեր ավանդական գզվրտոցները, ու ամեն ինչ հետեւում էր թվում, մեծերը որոշեցին, որ մենք արդեն կարող ենք իմանալ ողջ ճշմարտությունը, որն այն ժամանակ ինձ սարսափելի ու ամոթալի թվաց......
իմացանք, իմացանք` հայրիկը բանտում էր, ավելի քան երկու ամիս....էն ժամանակ մի մատ երեխա, ի՞նչ մտքներով կանցներ, որ կան պատճառներ, որոնց համար բանտում նստելը ոչ թե ամոթ է, այլ` հպարտություն, ի՞նչ իմանայի, որ հայրս կարելի է ասել` քաղհալածյալ-քաղբանտարկյալ էր, ինչ մտածեի, որ հորս արածն հերոսություն էր, իսկ նրան բանտարկելու հրաման տվող փոխնախարարի արածը ոչ միայն բոզիտղություն, այլեւ` պետական դավաճանություն.....էն ժամանակ դեռ էդքանը չէի հասկանում, ու միայն բանտ բառին էի ծանոթ, որտեղ հայտնվելն ինձ ամոթ բան էր թվում, դրա համար էլ, երբ իմացա` որտեղ էր հայրիկն այդ ողջ ընթացքում թաքուն արտասվեցի....արտասվեցի թաքուն, որ մերոնք չասեն, թե ես նվնվիկ եմ, լացկան եմ կամ նման մի բան.....
հետո եկավ անցյալը, այդ թվում նաեւ մանկությունը վերաիմաստավորելու ժամանակը....ու երբ ես նորից առերեսվեցի մանկությանս, հորս բանտարկությանը, ես հասկացա, որ իրականում միայն հպարտ պետք է լինեմ հորս պահվածքի համար....ու հպարտացա....հպարտացա մինչեւ քիթս ցցելու աստիճան, որովհետեւ ողջ մարմնովս մեկ զգացի հպարտության զգացողության ողջ ծանրությունն ու բերկրանքը.....
..1993-ին եւ ապա 1994-ին հայրիկս երկու անգամ ԼՂՀ բանակի հրամանատարության կողմից ազատազրկման է դատապարտվել...երկու անգամն էլ` հրամանը տվել է նույն պաշտոնյան, նույն փոխնախարարը, որի անունն առայժմ զերծ եմ մնում հրապարակել, քանի որ նա այլեւս իշխանական համակարգում չէ, թեեւ մինչեւ վերջերս եղել է նույն թալանչիական համակարգի հենասյուներից մեկը....այսպես, այդ փոխնախարարը ժամանակին պարբերաբար առնչվում էր հայրիկիս հետ...հայրս, որպես մասնագիտությամբ զինագործ, (ով կարող էր անհուսալի վիճակում գտնվող հրանոթն այնպես վերանորոգել, որ դեռ նորից էլ մի բան էլ ավել աշխատի), պարբերաբար գալիս էր Երեւան` մարտական տեխնիկա տանելու Ղարաբաղ.....կամ գալիս էր նոր գնված տեխնիկան էր ստուգում, կամ էլ` այնտեղից ՊԲ-ն հատկացնում էր գումար, որով նրանք այստեղից գնում ենք զենք ու զինամթերք....եւ ահա, դու մի ասա, որ պատերազմի ժամանակ լինում է այնպես, որ որոշ գեներալների սիրած զբաղմունքը հայրենիքի հաշվին հարստանալն է դառնում....ու մի հերթական անգամն էլ, երբ հայրս մտնում է գեներալի մոտ` հաշիվ-ֆակտուրաները ստորագրելու, գումարը վերցնելու եւ ապա Երեւան ուղեւրվելու համար, գեներալը հայրիկիս մեկ այլ հաշիվ է դեմ տալիս, շատ ավելի մեծ գումարով....ասում է` ստորագրի սրա տակ, բայց կստանաս այնքան, ինչքան պայմանավորվել ենք...հա ուրեմն, գեներալն ատկատ էր ուզում աներ պատերազմի թեժ պահին, բյուջեից հանում ենք ավելի շատ գումար, ես իմ փայը վերցնում եմ, քեզ էլ լռության համար բաժին եմ տալիս, տեխնիկան հասնում է տեղ, բոլորս գոհ ենք ու երջանիկ....բայց հաստափոր գեներալը թերեւս տեղը չէր բերել հայրիկիս....ասեց` չեմ ստորագրի, որովհետեւ սա ապօրինություն է...ասեց ու վերջ...չստորագրեց...ու ի՞նչ.....կարծում եք` գեներալի խիղճը տանջե՞ց, զղջաց, որ պատերազմի ժամանակ ուզում է զենքի համար նախատեսված գումարը յուրացնել...ամենեւին....գեներալը տեղում այնպես դասավորեց, որ հայրս Երեւանում հայտնվելու փոխարեն հայտնվում է Քրեակատարողական հիմնարկում, ....ՎԵՐԱԴԱՍԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ համար......
ընդ որում, առաջին անգամ, գեներալը մտածում էր թերեւս, որ այսպիսով հորս կկարողանա այնպես վախացնել, որ մյուս անգամ սովետական բանակի սպա հայրս չկարողանա ծպտուն հանել, եւ ամեն ինչ անի այնպես ինչպես պետք է....սակայն, գեներալը էլլի հորս տեղը չէր բերել...ու երկրորդ անգման էլ հայրս հրաժարվում է ստորագրել նույն կեղծ փաստաթղթերը.....արդյունքում արդեն բանտում հայտնվելով ավելի քան երկու ամսով.....գեներալն իհարկե, ուրիշ մարդկանց է ուղարկում Երեւան, ուրիշ մարդկանց հետ է մեջ մեջ անում զենքի համար նախատեսված գումարները, իսկ այդ ժամանակ հայրս ՔԿՀ-ում Վերադասին չենթարկվելու համար պատիժ էր կրում......հետո գեներալը դարձավ հերոս, կառուցեց հյուրանոց, շքեղ առանձնատներ, շքեղ մեքենաներ գնեց, բիզնես բիզնեսի հետեւից, գնալով ավելի ու ավելի շատ պարգեւների արժանացավ այն պետության կողմից, որին պատերազմի ժամանակ թալանել էր.....իսկ հայրս, որ ԼՂՀ անկախ ու նորաստեղծ բանակ մտավ որպես ԽՍՀՄ բանակի ավագ լեյտենանտ, ու հազվագյուտ ` ԶԻՆԱԳՈՐԾ մասնագիտությամբ...հայրս, որ փորձեց ընդվզել պետական բյուջեն հարստահարողի դեմ, պատերազմի ժամանակ պետության դեմ դավաճանություն անողի դեմ, բանակի շարքերը թողեց որպես ենթասպա.....
...իսկ ավելի հետո...գեներալին ազատեցին աշխատանքից, (ներքին հակասություններ կային), նրան բոլոր զինվորներն անիծում էին....իսկ հորս նրա զինվորները մինչեւ վերջերս էլ գալիս էին Հայաստանի ամենատարբեր ծայրերից այցելության, նվերներ էին բերում....համացանցով կապվում ինձ հետ, եւ վստահվելով, որ ես կապ ունեմ իրենց հրամանատարի հետ` բարեւներ էին փոխանցում.........ու ես հպարտանում էի....հպարտանում էի, որ հայրս պատերազմի ժամանակ չթալանեց երկիրը, որ գնաց իր սկզբունքների համար բանտ նստեց, բայց չկոտրվեց, քիթը չցցեց, երբ գեներալ Իվանյանը հետո իրեն դարձրեց իր աջ ձեռքերից մեկը` եւ ավագ լեյտենանտի կոչում ունեցող հորս հետ գնացին նոր գունդ հիմնելու, որտեղ հորս նշանակեց գնդի հրամանատարի տեղակալ, քիթը չցցեց, երբ գեներալ Իվանյանը իր մեքենայով իրեն բերում էր տուն, հետո գալիս էր իր հետեւից, չցցեց, երբ մայրս ու ինքը երեկոները երբեմն, (երբ այդպիսի ազատ ժամանակ էր լինում), այցելում էին գեներալին ու իր տիկնոջը, ու ժամերով մնում նրանց տանը...չկոտրվեց հետո, երբ գեներալի մահվանից հետո համակարգը նորից դուրս եկավ իր դեմ....իսկ հետո թողեց բանակն ու վերադարձավ այնտեղ արդեն որպես ենթասպա, ու այդպես էլ անցավ զինվորական թոշակի...ես էլ չհուսահատվեցի, չնեղվեցի, որ հորիցս ցածր պաշտոն ունեցող իմ ընկերուհիների հայրերը երկհարկանի տներ էին կառուցում` լողավազաններով, ավտոտնակներով, որովհետեւ դա նրանք անում էին զինվորիկների հաշվին...նրանց ծառայությունից կտրլեով եւ բերելով իրենց անձնական տարածք, իսկ ես այդ ժամանակ մեր տանը հյուրընկալված զինվորների հերթական խմբին սուրճ էի հյուրասիրում......ես հպարտանում էի, ու հիմա էլ հպարտանում եմ առավել քան երբեւէ, որովհետեւ հայրս իր ողջ ապրած կյանքով ինձ ցույց տվեց, թե ինչպես կարելի է լինել սկզբունքային, պայքարել սեփական սկզբունքների համար, որովհետեւ միակ զինվորը, (ով նաեւ իր վարորդն էր), ում վրա կյանքում հայրս ձեռք էր բարձրացրել մեքենայի բենզինը գողանալու եւ վաճառելու համար, (ինչի հետեւանքով իրենք մնացին ճանապարհին), տարիներ անց նվերներով պիտի գար մեր տուն հյուր` հորս տեսնելու, ասելու, որ կարոտել է իր սիրելի հրամանատարին, ով կյանքում մեկ անգամ է զինվորի վրա ձեռք բարձրացրել եւ այդ զինվորը հենց ինքն էր......ու ես, ես այդ ժամանակ խոհանոցում պիտի արտասվեի....բայց այս անգամ արդեն հպարտությունից...........



