Mediamonitor.am-ը գրում է.
Երկուշաբթի օրը Դանիական Noma ռեստորանը, որը վերջին 5 տարիների ընթացքում 4 անգամ համարվել էր աշխարհի լավագույն ռեստորանը, վատ լուր ստացավ։ Ռենե Ռեդզեպի գլխավորած խոհանոցը նորից պարտվել է նույն մրցակցին՝ իսպանական El Celler de Can Roca ռեստորանին, ում պարտվել էր 2013 թվականին։
Այժմ Noma ռեստորանը ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը իսկ երկրորդ տեղում է հայտնվել Osteria Franciscana իտալական ռեստորանը։ Լավագույն 50 ռեստորանների ցուցակը հրապարակվում է S.Pellegrino և Acqua Panna ընկերությունների հովանավորությամբ և ընդգրկում է 21 երկիր։ Ցուցակում կան 6 ամերիկյան ռեստորաններ, որոնցից լավագույնն է Նյու Յորքյան Eleven Madison Park ռեստորանը, որը զբաղեցնում է 5րդ տեղը, իսկ նորեկներից է State’s Blue Hill Նյու Յորքյան մեկ այլ ռեստորան, որը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը։ Ասիական երկու ռեստորան՝ Բանգկոկյան Gaggan-ը և Տոկիոյի Narisawa հաջողացրել են հայտնվել 10 լավագույնների մեջ։
Իսկ լավագույնը՝ իսպանական El Celler de Can Roca ռեստորանը, երեք եղբայրների աշախտանքի արդյունք է։ Ժոան Ռոկան գլխավորում է ռեստորանը, Ջորդին զբաղվում է հրուշակեղենով, իսկ Ժոզեֆը գինիներով։ 51 տեղանոց ռեստորանը հրամցնում է ժամանակակից կատալոնական խոհանոց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ