Բաղադրությունը`
2 ճաշի գդալ ձիթայուղ
100 գ. բարակ կտրտած սունկ
2 ձվի սպիտակուց
1 ճաշի գդալ կաթ
Սև պղպեղ
2 կտոր ապխտած միս
1 հատ կարմիր պղպեղ
1 հատ լավաշ
Հազարի տերևներ
Պանիր
Պատրաստման եղանակը`
1. Տապակի մեջ ձիթայուղ լցնել և տապակել կարմիր պղպեղն ու սունկը մոտ 4-5 ր: Լցնել ափսեի մեջ:
2. Ձվի սպիտակուցը, կաթը և սև պղպեղը խառնել: Փոքրիկ կաթսայի մեջ ձիթայուղ լցնել, տաքացնել (միջին կրակի վրա), ավելացնել կաթի և ձվի խառնուրդը և, հաճախակի խառնելով, եփել մոտ 3-4 րոպե: Վերցնել կրակի վրայից, խառնել սնկի, կարմիր պղպեղի և ապխտած մսի հետ:
3. Լավաշը փռել սեղանին, շարել հազարի տերևները, հետո սնկի խառնուրդը, պանիրը, փաթաթել և կտրտել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/741807172614758/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել