Նախապես ներողություն, եթե խոսքս մի փոքր կոպիտ կստացվի, բայց այլ կերպ արդեն հնարավոր չէ: Խոսքս ուղղում եմ այն «անչափահաս», կաթից դեռ չկտրված, կիսակայացած «փիլիսոփաներին», ովքեր հենց չեն ալարում, սկսում են հայից ու հայի ազգային հատկանիշներից խոսել՝ անելով նմանատիպ արտահայտություններ՝ «հայի չուզողություն», «հայկական նախանձ», «էս հայ ազգը...» ու այս շարքին պատկանող այլ արտահայտություններ.. Տո դուք ո՞վ եք, որ ձեր կիսախելոք տեղով որոշել եք բնութագրել հային: Դուք ընդհանրապես գիտե՞ք՝ ով է հայը, որ մի հատ էլ որոշել եք ձեզ իրավունք վերապահել քննարկել հայի տեսակը: Ինձ գլոբալ առումով մեկ է, թե Բարդոն կամ Վարդուշը ինչ են մտածում հայի մասին, քանի դեռ չեն ճանաչել նրան, քանզի եթե նրանք մի երկու վատորակի պատճառով (իսկ դա ազգութան հետ կապ չունի, մարդկային տիպ է) որոշել են կարծիք կազմել ամբողջ ազգի մասին, ապա խնդիրը ոչ թե իմ ազգի, այլ իրենց սահմանափակ մտահորիզոնի մեջ է: Դրա կողքին մի շարք ավելի հզոր մարդիկ էլ մշտապես մեծարել են հայի տեսակին: Բա որ ասում եք «էս մեր ազգը ե՞րբ ա դադարելու չուզողությունը», ինչի՞ այդ մարդկանց տողերն էլ չեք ցիտում, թե՞ նպատակը նախանձ ու չկամեցող ազգի մեջ ձեզ միակ լույսը ներկայացնելն է... Հա, բայց մի բան հիշեք, որ մարդը միշտ հասարակությանը պատկերացնում է այնպիսին, ինչպիսին հենց ինքն է... Միգուցե խնդիրը ձե՞ր մեջ է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/abgaryan.lilit/posts/375998982482795
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել