Անչափ հետաքրքիր ու ճշգրիտ հոգեբանական թեստ, որը կպատմի Ձեր ցանկությունների  ու բնավորության մասին

Վերցրեք թուղթ ու գրիչ կամ գրեք համակարգչի մեջ։ Հարցը կարդալուց անմիջապես հետո գրեք կամ նկարեք պատասխանը

Ահա հարցերը: Անջատեք տրամաբանությունը, քանի որ դրանք ուղղված են խաղալու Ձեր ենթագիտակցության հետ։

  • Պատկերացրեք, որ ինչ-որ մեկի հետ գնում եք անտառով: Ո՞վ  է այդ ինչ-որ մեկը:
  •  Գնում եք անտառով ու մոտակայքում տեսնում եք մի կենդանի: Ի՞նչ կենդանի է:
  •  Ի՞նչ է լինում այն բանից հետո, երբ ձեր աչքերը հանդիպում են:
  • Շարունակում եք գնալ անտառով: Դուրս եք գալիս մի կածան, որտեղ կանգնած է Ձեր երազների տունը: Ինչպե՞ս կնկարագրեք դրա չափերը:
  •  Կա՞ ցանկապատ այդ տան շրջակայքում:
  •  Ներս եք մտնում, գնում ճաշասենյակ և նայում սեղանին. ի՞նչ եք տեսնում դրա վրա ու շուրջբոլորը:
  •  Հետևի մուտքից դուրս եք գալիս տանից ու տեսնում գետնին ընկած մի բաժակ: Ի՞նչ նյութից է  այն պատրաստված:
  •  Ի՞նչ արեցիք տեսնելով բաժակը:
  •  Շարունակում եք քայլել առաջ ու տեսնում եք մի լճակ։ Ինչպիսի՞ լճակ է։
  •  Ինչպե՞ս կանցնեք  լճակը ճանապարհը շարունակելու համար։

Պատասխաններ

 

Բոլոր հարցերի պատասխանները ցուցադրում են Ձեր արժեքներն ու իդեալները: Ահա թե ինչպես պետք է վերլուծել.

  • Մարդը, ում հետ գնում եք, Ձեր կյանքի ամենակարևոր մարդն է:
  • Կենդանու չափերն իրականում Ձեր պրոբլեմների չափերն են՝ ըստ ենթագիտակցության: Որքան մեծ է կենդանին, այնքան դժվար է Ձեզ համար ապրելը:
  • Այն, թե ինչպես եք արձագանքում անսպասելի հանդիպմանը անտառում, խնդիրները լուծելու Ձեր նախընտրած մեթոդն է (ագրեսիվ, պասիվ կամ խուսափող):
  • Երազների տան չափերը Ձեր ամբիցիաների չափերն են: Եթե այն շատ մեծ է, ուրեմն Դուք չափից շատ սպասելիքներ ունեք։
  • Եթե ցանկապատ չկա, Դուք բաց և ազատ մարդ եք: Եթե կա ցանկապատ, ուրեմն Դուք գնահատում եք անձնականը  և նույնը սպասում եք ուրիշներից: Այսինքն, երբեք չեք մտնի ուրիշների անձնական տարածք՝ առանց թույլատվության:
  • Եթե սենյակում չտեսնեք ուտելիքներ, ծաղիկներ և մարդկանց, ապա ամենայն հավանակնությամբ շատ դժբախտ եք:
  • Բաժակի նյութի ամրությունն ու երկարակեցությունն այն է, թե որքան դիմացկուն և ամուր եք կառուցում հարաբերություններն ընտանիքում: Միանգամյա օգտագործման պլաստիկե կամ թղթե բաժա՞կ, ապակյա՞ բաժակ՝ ամենայն հավանականությամբ անհանգստանում եք Ձեր ընտանիքի ապագայի համար: Եթե Ձեր ենթագիտակցության մեջ բաժակը մետաղից կամ կերամիկայից է, նշանակում է՝ Դուք անհանգստանալու ոչինչ չունեք:
  •  Ձեր արարքը բնորոշում է Ձեր վերաբերմունքը կետ 1-ի մարդու հանդեպ:
  •  Լճակի մեծությունը Ձեր սեքսուալ ախորժակի չափն է:
  • Որքան «թաց» անցման տարբերակ ընտրեք, այնքան մեծ նշանակություն ունի Ձեր կյանքում սեքսը:

Կարևոր. Դուք կարող եք անցնել թեստը կրկին և կրկին՝ մի քանի օրվա տարբերությամբ: Բանն այն է, որ այս թեստն արտացոլում է ոչ թե Ձեր անձի բազային հատկությունները, այլ տվյալ պահի հոգեկան վիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել