Ո՞ր հիվանդությամբ է տառապում այն մարդը, որի ճնշումը բարձրանում է,

երբ լսում է`

. թե ինչպես երիտասարդները երթուղայինի վարորդի հետ վիճաբանում են պահանջելով «կանգառ», կանգառից 10մ հեռու ... կամ կանգառից նույն 10մ հեռավորության վրա «համբերատար» սպասում են իրենց տրանսպորտին

. առաջատար հայկական հեռուստաալիքները օրինակ «տղա՛ս» հնչեցնում են «տղե՛ս» կամ ԱԺ ամբիոնից` բաշխելին բաԽշել ասում ու այսպես շարունակ

. ուրախ ուրախ ասում են  - իմ մանկական ըկներն է :) մանկական թե՞ մանկության հայեր ջան

. թե ինչպես տղաները ողջույնին ասում են «պռիվետ», առայժմին «պակա»: /աղջիկներին թերևս ներելի է.../

երբ տեսնում է`

. թե ինչպես հետիոտները հետիոտնային անցումը շրջանցում են 2.5մ հեռավորությամբ /իրենք ... բայց երբ երեխայի ձեռքը բռնած են լինում, արդեն հումորով նայել չի լինում/

. ծխախոտի մնացորդը վարպետորեն նետում են ուղիղ ծառի տակ, աղբարկղից 1մ հեռավորությամբ

. կասկածելի սեռի երտասարդները նեղ ջինսերով ցուցադրում են իրենց բարեմասնությունները

. այլ երեխաներ ու երիտասարդներ, որ չիմանալով ինչ օր է սեպտեմբերի 21-ը, հաճույքով նշում են հոկտեմբերի 31-ը

ու հիշում ես Շիրազի էքսպրոմտը, որ ասել էր երկու հայուհի, բայց օտարալեզու աղջնակների

- Իջնում եք հայոց լեռներեն, ձեր ... (աղն ու պղպեղն ըստ ճաշակի), խոսե՛ք հայերեն:

Ապրենք հայերեն ... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել