Կհավատա՞ք, եթե ասեմ, որ երաժշտություն լսելիս էլ չեմ երազում: Հավատացեք: Դա իսկապես այդպես է: Երազելու թեմաներնն էլ են սպառվել: Ինչու՞: Ես էլ չգիտեմ: Երևի պատճառը անընդհատ հիասթափություններն են, որոնք որոշները դժվար, իսկ որոշներն էլ հեշտ են տանում:
Իսկ ի՞նչ է կատարվում ամեն հիասթափությունից հետո: Խոսքս այն հիասթափությունների մասին է, որոնք մեր սրտի վրա շատ դեպքերում կործանարար հետք են թողնում:
Սկզբում արցունքների շրջանն է: Մոտ մեկ, կամ երկու ամիս փորձում ես ցավդ ֆիզիկապես արտահայտել: Նրանք անընդհատ հոսում են: Կարող են տուժել նաև մարմնի այլ հատվածներ. օրինակ ձեռքերը: Անըհդհատ սեղմելով մատներդ կարծես թե քիչ թե շատ ստցվում է բթացնել ներսիդ ցավը: Սակայն ապարդյուն: Հետո առնվազն երկու, կամ երեք ամիս փորձում ես լավատես հույսերով լցվել: Նշաններ, խոսքեր, արարքներ նկատելով ներսումդ եղած փոքրիկ հույսը սկսում է մեծանալ: Սակայն մենք շատ ուշ ենք գիտակցում, որ դրանք պարզապես նշաններ, խոսքեր և արարքներ էին, ոչ մի կապ չունեցող քեզ հետ: Գիտակցելով դա մոտ մեկ ամիս լցվում ես վրեժխնդրությամբ: Այն հույսը, որ կառուցել էիր, ինքդ քո ցանկությամբ սպանում ես, քանդելով ամեն մի օղակ: Եվ շարունակվում է...Արածդ սխալ քայլերի համար հոգուդ կտորներով ես պատասխան տալիս, եղած հիշողությունները փորձում ես ջնջել, սակայն չես էլ նկատում, որ նման կերպ ավելի ես քեզ կապում անցյալի հետ: Այդպես շուրջ մեկ տարի: Իսկ հետո...Իսկ հետո ընդհամենը դատարկություն: Ամեն ինչ միևնույն է դառնում: Եղանակը, գործերը, երազանքները...Ամեն ինչ: Եվ ամեն անգամ քնելուց առաջ ջանքեր չես գործադրում աչքերիցդ մեկ կաթիլ արցունք դուրս բերելու համար, այլ նրանք անընդհատ հոսում են: Այդ ժամանակ ամուր սեղմում ես աչքերդ, որ նրանք չթափվեն, որ ինչ-որ մեկը չնկատի: Եվ մտածում ես, անընդհատ մտածում: Նույնիս բարձր երաժշտությունը չի կարողանում խլացնել մտքերդ: 
Էլի ժամանակ է անցնում: Ամեն ինչ սկսում ես այլ կերպ հասկանալ: Հույսդ դնում ես ժամանակի վրա, և սպասում. չասված խոսքերին, չկայացած հանդիպումներին...Սակայն ոչինչ չի փոխվում: Զանգեր չեն լինում, ճանապարհները չեն հատվում: Բայց մի բան մնում է անփոփոխ: Մենք սպասում ենք, անընդհատ սպասում...
Նենե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել