Esem.am-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանն օրերս ներկայացրեց «Իմ Լուսին» երգը՝ հայտնելով, որ պատվիրված է:

«Ձեզ եմ ներկայացնում ևս մեկ նոր երգ, որի հիմքում իրական պատմություն է: Սա սիրող ամուսնու նվերն է իր սիրելի կնոջը: Նրանց սերն այնքան զորեղ դուրս եկավ, որ հաղթեց ծանր հիվանդությանը: Իսկական սերը կյանքեր է փրկում...»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր երգչուհին:

Նկատենք, որ այս երգը՝ որպես պատվեր, առաջինն ու միակը չէ մեր  շոու բիզնեսում: Գնալով այս երևույթը կարծես ավելի է արմատավորվում, որը կարծես փոխշահավետ է. պատվիրատուն իր ճաշակն ու ցանկությունն է հրամցնում շուկային՝ սպառողին, պատվեր ընդունողն էլ փող վաստակում: Երկու կողմն էլ գոհ են և շնորհակալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել