demqFact.am-ը գրում է.

Ֆիզիոգնոմիկան    տեսություն  այն  մասին,  որ  գլխի  ձևի  ու  դիմագծերի  և  բնավորության  միջև  գոյություն  ունեն  կապեր(հունարեն  physis – բնություն, gnomon – իմացություն):  Ֆիզիոգնոմիկան  շատ  հին  պատմություն  ունի,  դեռևս  միջնադարում  Ճապոնիայում  և  Չինաստանում  կային  հատուկ  դպրոցներ,  որտեղ  առանձնահատուկ  կարևորություն  էին  տալիս  մարդկային  դեմքին,    ուսումնասիրելով  այն  մանրամասնությամբ,  կարողանում  էին  պարզել  մարդու  ճակատագիրը:  Չնայած  այսօր  ֆիզիոգնոմիկան  դասակարգվում  է  որպես  «զվարճալի  գիտություն»,  սակայն  բժշկության  ոլորտի  մասնագետներն  արդարացված  մեթոդ  են  համարում  այն`  մարդկանց  ուսումնասիրելու  համար:

Ֆիզիոգնոմիկան  կամայականորեն  բաժանել  է  մարդկային  դեմքն  երեք  մասերի: 

Առաջինը  կոչվում  է  կենսական  եւ  ցույց  է  տալիս,  թե  որքան  շատ  մարդ  կարող  է  պաշտպանել  գոյություն  ունենալու  իր  իրավունքը:  Մեծ  ուշադրություն  է  դարձվում  կզակի  հատվածին  ,  որը  նշանակում  է  կամք,  սա  մեզ  թույլ  է  տալիս  հասկանալու  որոշ  չափով,  թե  մարդն  իր  նպատակին  հասնելու  համար,  ինչպես  է  օգտագործում  իր  կամքը:  Ներդաշնակորեն  զարգացած  կզակը  խոսում  է  այն  մասին,  որ  անձը  կարող  է  հեշտությամբ  հրաժարվել  իր  նպատակից՝  հասնելով  դրան,  այն  կարող  է  իր  համար  անպետք  դառնալ:

Երկրորդ  գոտին  ներառում  է  այտերը,  քիթը,  բերանը  և  կոչվում  է  զգացմունքային:  Բերանը,  քանի  որ  մարդու  առավել  շարժուն  մասն  է,  արտացոլում  է  էմոցիոնալ  ֆոնը,  զգացմունքները: Շուրթերը  ակնթարթորեն  արտացոլում  են  զայրույթ,  երջանկություն,  տխրություն,  արհամարհանք,  եթե  նույնիսկ  անձը  ցանկանում  է  թաքցնել  իր  տրամադրությունը:  Եթե  ուշադրություն  դարձրել  եք,  երբ  ձեր  ընկերը  մի  փոքր  կծում  է  շուրթերը,  դուք  գիտեք,  այս  պահին  նա  մի  բարդ  բանի  մասին  է  մտածում:  Երբ  մի  մարդու  մոտ  բեկումնային  իրավիճակ  է,  որը  իրենից  մարտահրավեր  է  ներկայացնում,նահաճախ  կծում  է  ոչ  միայն  շուրթերը,  այլ  նաեւ  լեզուն:  Քիթը  նույնպես  հուզական  վիճակի  մասին  է  խոսում:  Եթե  մարդ  զզվում  է  մի  բանից,  նա  ծռմռում  է  քիթը:

Երրորդ  գոտին  դեմքի  վերին  հատվածն  է.  հոնքերը  ,  ճակատը  մտավոր  մակարդակն  է: Աչքերում  հստակ  արտացոլված  են  մարդու  հոգեկան  գործընթացները,  աշխույժ  տեսքը  եւաչքերի  փայլը  նույնիսկ  անփորձ  մարդուն  կհուշի,  թե  տվյալ  անձը  լի  է  խանդավառությամբ:  Ընդհակառակ,  հանգած  աչքերը,  խոսում  են  դեպրեսիայի  մասին:  Մեծ  ճակատը  խոսում  է  նրա  մասին,  որ  անձը  չի  կարողանում  զարգացնել  իր  մտավոր  ներուժը,  մյուս  կողմից  այն  կարող  է  ցույց  տալ  բարձր  աստիճանի  ինքնաքննադատություն:  Այնպես  որ  ուրիշներին  գնահատելիս,  պետք  է  չափազանց  զգույշ  լինել:

Դեմքը  շատ  բան  կարող  է  պատմել  մարդու  մասին,  դեմքի  մկաների  լարվածությունից,  կնճիռներից  կարող  ես  եզրակացնել,  որ  մարդը  բազմաթիվ  խնդիրներ  ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել