Օrer.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը երկրորդ երեխան է ունենալու: Այդ մասին գրել է Huffington Post-ը:

«Հենց նոր ստացա արյան թեստը, ես հղի եմ»,- ասել է Քարդաշյանն իր քրոջը՝ Քլոեին, «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի հերթական սերիայի անոնսում:

34-ամյա Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ 37-ամյա Քանյե Ուեսթը, ունեն դուստր: Աղջիկը ծնվել է 2013 թվականի հունիսին: Նրան տվել են Նորթ անունը:

Այն ժամանակվանից, երբ զույգը անցյալ տարվա մայիսին Իտալիայում գրանցեց ամուսնությունը, Քարդաշյանը եւ Ուեսթը չէին թաքցնում, որ պլանավորում են երկրորդ երեխան ունենալ, նշում է հրատարակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել