![]() |
![]() |
Իզաբելլան և Յակոբը Մեծ Բրիտանիայի ամենագլամուրային փոքրիկներն են, ովքեր թեպետ ընդամենը երեք ամսական են, արդեն հասցրել են գրանցվել «Twitter»-ում։ Այս հրաշք երկվորյակների ծնողները տարված են նորաձևությամբ։ Նրանք իրենց փոքրիկների համար գնում են ամենաթանկարժեք դիզայներական հագուստը։

Մայրիկի զույգ գանձերը
Լուիզը և նրա ամուսին Դենն իրենց երկվորյակների կյանքի առաջին 100 օրերի ընթացքում 167 420 դոլար են ծախսել փոքրիկների շորերի ու խնամքի պարագաների վրա։ Հրաշք փոքրիկների կաթի շիշը զարդարված է սվարովսկի բյուրեղներով ու մոտ 2500 դոլար արժե։ Իզաբելլան ու Յակոբը կրում են միայն բրենդային ապրանքներ՝ «Prada», «Dior», «Ralph Lauren» և այլն։

Աշխարհի ամենաքաղցր ձմերուկները
Նրանց մանկասայլակը Քիմ Քարդաշյանի դուստր Նորթիկի մանկասայլակից էլ թանկ արժե (3800 դոլար)։ Լուիզը նրանց երբեք միևնույն շորը երկու անգամ չի հագցնում։ Լուիզը բիզնեսլեդի է, իսկ նրա ամուսինը՝ հեռուստահաղորդավար։
Նրանք ասում են, որ հարուստ ընտանիքներից չեն եղել և տքնաջան աշխատանքով են վաստակել իրենց ունեցվածքը։ Զույգի խոսքերով՝ իրենք «բիրդամ զարգացածների» շարքին չեն դավում, պարզապես չափազանց երկար են սպասել երեխա ունենալուն ու հիմա, երբ միանգամից երկու հրաշք փոքրիկ են ունեցել, ուզում են նրանց պարգևել ամեն ինչի լավագույնը։

Լուիզի մոտ 20 տարեկանում պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ և էնդոմետրիոզ ախտորոշվեց՝ զրոյականի հավասարեցնելով բնական ճանապարհով հղիանալու հավանականությունը։ Լուիզն ստիպված էր դիմել արտամարմնային բեղմնավորման։

Նա ու Դենը 38.050 դոլար ծախսեցին, քանի որ հղիություն գրանցվեց արտամարմնային բեղմնավորման երրորդ փուլում միայն։ Լուիզը հասցրել էր մի լավ «սրբել» էլիտար խանութները դեռևս նախքան փոքրիկների ծնվելը։ Շատերը մեղարդում են Դենին ու Լուիսին երեխաներին թանկարժեք իրերով երես տալու մեջ, սակայն նրանք ի պատասխան մեղադրանքների՝ ասում են.

Նորածինները հայրիկի գրկում
Երբ երկվորյակները փողի գինը հասկանալու համար բավականաչափ մեծ լինեն, մենք ողջ ժամանակ շռայլություններ թույլ չենք տա մեզ, քանի որ այդ դեպքում երեխաները կարող են երես առնել։ Որոշ մարդիկ կարծում են, որ մենք այս կերպ փչացնում ենք երեխաներին, սակայն եթե դու երկար ժամանակ չես կարողացել երեխա ունենալ, իսկ հետո վերջապես ունեցել ես, դու կցանկանաս երեխայիդ հնարավորություններիդ սահմանում ամեն ինչ տալ։

Լուիզը որոշել է աճուրդի հանել Յակոբի ու Իզաբելլայի բրենդային հագուստները, երբ դրանք արդեն փոքր կլինեն նրանց վրա, իսկ աճուրդից ստացված գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։

Ոճային երկվորյակների մայրիկն այդ գումարը տրամադրելու է այն հիվանդանոցի վաղաժամ ծնված երեխաների բաժանմունքին, որտեղ ինքն է ծննդաբերել։

Դենի ու Լուիզի հարսանեկան լուսանկարը








![]() |
![]() |










