1905թ. Ցյուրիխ, հոգեբուժարան: Յունգի հիվանդն է երիտասարդ մի կին, հոգեկանը խանգարվել է: Հիվանդը պատմում է. «Նրա անունն էր Նիկը, մեծահարուստ արդյունաբերողի որդի էր, նրան սիրում էին շրջապատի բոլոր աղջիկները: Ես շատ հմայիչ էի և կարծում էի, որ ունեմ հնարավորություն իր հետ լինելու, սակայն նա կարծես թե ինձնով հետաքրքրված չէր: Ես ամուսնացա ուրիշի հետ: 5 տարի անց մենք պատահաբար հանդիպեցինք, և նա ինձ ասաց. «Երբ դու ամուսնացար, մարդամեկը շոկի մեջ էր, դա քո Նիկն էր»: Ես զգում էի արյան ուժեղ հոսք երակներիս մեջ, մի կերպ հասա տուն և կտրեցի երակներս: Ես ունեմ դուստր 4 տարեկան և որդի 2 տարեկան, նրանք վախեցան, իմ բղավոցի վրա եկավ ամուսինս, իմ համար արդեն ոչինչ նշանակություն չուներ, դա ՍԵՐ էր: Հաջորդ օրը ես կրկին փորձեցի երակներս կտրել, հետո նորից»:
Անցան երկար տարիներ, Յունգը դարձավ հայտնի հոգեթերապևտ և փիլիսոփա, ներմուծեց կոլեկտիվ անգիտակցական հասկացությունը և այլ բազմաթիվ թեմաներ ու միայն սիրո մասին նա խոսեց գիտությունից շատ հեռու բառերով. «Սերը խելագարություն չէ, և արդյոք այստեղ տեղի՞ն է օգտագործել խելք բառը:
Այն և՜ լույս է, և՜ խավար, որի վերջը երբեք չի լինի: Եվ ոչ ոքին չի հաջողվի խուսափել այդ խորհրդավոր ուժից»:
Բոլոր նրանց համար, ովքեր հավատում են սիրո ուժին...



