Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ շուկայում «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրած թթվասերը եղել է ժամկետը մեկ օր շուտ: Լավ, ընդունեցի, հարգելի հասարակություն, այդպես է եղել: Հիմա խոսքս ուղղեմ բոլոր մարդկանց ` ի՞նչ եք միշտ տեսնում «դուստր Մարիաննա» , «Աշտարակ կաթ» ու «Թամարա» և «Անի» ընկերությունների արածը, թե՞ մտածում եք ուրիշ ընկերություններ մուխլյոժներ չեն անում: Շատ լավ էլ անում են:
Նույն «Չանախ» ընկերությունը, որը ճանաչվել է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ, եթե ուշադիր լինեք, իր արտադրած ՄԱԾՈՒՆՆԵՐԻ վրա էլ կարող եք տեսնել վաղվա արտադրության ժամկետ. օրինակ՝ եթե այսօրվա ամիս ամսաթիվն է 05-11-12 ու ընկերությունն ապրանք մատակարարի, մածունների վրա կարող եք կարդալ 06-11-12 արտադրություն:Այդ ինչպե՞ս է ստացվում: Վաղվա օրը եկել է, ու մենք տեղյա՞կ չենք, թե՞ մենք մի օր հետ ենք ապրում:
Այս ամենից մի հետևություն.
Բոլոր ընկերություններն էլ արտադրում են ու ժամկետը խփում երկու օր առաջ, հիմնավորեմ ասածս: Ենթադրենք՝ ընկերություններում աշխատանքն սկսվում է առավոտ շուտ ժամը 5-ին, այդ ինչպե՞ս է 2 ժամում ապրանքը արտադրվում, և մատակարարները հասցնում են բաժանել խանութներին, ստացվում է, որ ամսի 5-ի արտադրվածի վրա խփվում է ամսի 6 և նույնիսկ 7: Կամ մեկ այլ բան. բոլոր ֆիրմաներում էլ կիրակի օրը բոլոր աշխատողները հանգստանում են, բայց եթե ուշադիր լինեք, կարող եք տեսնել, որ կիրակի օրվա արտադրության կաթնամթերք էլ է լինում:



