Երբ դժգոհում եք, որ եկեղեցի կառուցելու փոխարեն թող աշխատատեղ բացեն, հիշեք, որ եկեղեցին օդից չեն սարքում: Այն կառուցում են բանվորները, շինարարները և ճարտարապետները: Այն կառուցելու համար գնվում է ցեմենտ, քար և ավազ, որոնք նույնպես վճարովի աշխատանքի արդյունքում են ստեղծվել: Ընդմիջման ժամին աշխատելու համար ուժի կարիք ունեցող բանվորները գնում են հավելյալ պանիր, երշիկ, հաց, սոխ, օղի, սուրճ և այլն: Մի խոսքով, յուրաքանչյուր եկեղեցու կառուցում իր հետ բերում է ժամանակավոր և մշտական (մոմավաճառ, քահանա և այլն) նոր աշխատատեղեր: Եկեղեցու կառուցումը խթանում է նաև շատ ծիսակարգերի աշխուժացումը ժողովրդական կյանքում, որն իր հետ բերում է նոր ծախսեր, հետևաբար նաև աշխատատեղեր: Սա ես դեռ նյութական կողմն ասացի, ինքը կարող է նաև դրական անդրադառնալ հանրային կյանքի հոգևոր կողմի վրա և արդյունքում արտացոլվել նյութական կյանքում: Մի խոսքով, եթե բավականաչափ գումար ունենամ իմ տրամադրության տակ, կկառուցեմ եկեղեցիներ, յոգասրահներ, մարզահրապարակներ, խաղահրապարակներ, պարատներ, արվեստի դպրոցներ և այլ էներգիա տվող «գործիքներ» և վայրեր: Ու երբ հանրության էներգետիկան բարձր է, մնացածն արդեն տեխնիկայի հարց է, նա կստեղծի այն, ինչ իրեն անհրաժեշտ է և չի փնտրի այն «Ռուսաստանի չոլերում» և «Ամերիկաներում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել