Սիրելի՛ երեխաներ,
Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, որը մեզանում վերածվել է բացառապես մանուկների տոնի: Ու ես, սիրելի՛ մանուկներ, բոլորիդ շնորհավորում եմ հենց ձե՛ր լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:
Բոլոր մեծերի ցանկությունն է, որ երեխաներն ապահով մանկություն ունենան, ապրեն անհոգ կյանքով և հասնեն իրենց երազանքին:
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին անում է հնարավորը, որ ձեր առօրյան լինի հետաքրքիր, ձեր բակն ու, ընդհանրապես, շրջապատող միջավայրը, մեր ամբողջ քաղաքը լինի հարմարավետ ու գեղեցիկ նաև ձե՛զ համար:
Ես համոզված եմ, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր քաղաքը, և ուզում եմ, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է, և դո՛ւք եք նրա վաղվա իրական տերը:
Եղե՛ք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը: Իսկ մենք` մեծերս, կանենք ամեն ինչ, որպեսզի դուք բոլորդ լինեք լիարժեք պաշտպանված ու երջանիկ:
Անհոգ մանկություն ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=892371707475276&set=a.108502979195490.4452.100001073663265&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել