Հիմք
1 տուփ հոբելյանական թխվածքաբլիթ
100 գրամ կարագ
Դարչին՝ ըստ ցանկության

Կրեմ
500 գրամ ֆիլադելֆիա պանիր
150 գրամ թթվասեր կամ 30 %-անոց սերուցք
120 գրամ շաքարավազ
4-5 հատ ձու
1 թեյի գդալ վանիլին

Պատրաստման եղանակը`

Թխվածքաբլիթները մանրացնել բլենդերով, ավելացնել հալեցրած կարագն ու դարչինը: Խառնել մինչև համասեռ դառնալը: Լցնել համապատասխան տարայի մեջ և լավ սեղմել (կողքերով): Դնել սառնարանը 15 րոպե:
Ֆիլադելֆիա պանիը, թթվասերն ու շաքարավազը հարել: Հատ-հատ ավելացնել ձվերը՝ յուրաքանչյուրից հետո հարելով: Ցանկության դեպքում կարելի է նաև հատապտուղներ ավելացնել: Հանել պատրաստված հիմքը սառնարանից, լցնել կրեմը, հարթեցնել: Մոտ 55 րոպե դնել նախապես 160 աստիճան տաքացված ջեռոցը: Կարելի է համարել, որ պատրաստ է, եթե կողքերը փոքր-ինչ հավաքվել են, իսկ կենտրոնում դոնդողի նման է: Անջատել, թողնել սկզբում ջեռոցում քիչ-քիչ սառի, այնուհետև՝ սենյակային ջերմաստիճանում: Սառելուց հետո ամբողջ գիշեր թողնել սառնարանում: Հանելուց հետո զգուշորեն դանակի օգնությամբ առանձնացնել եզրերը, շուռ տալ ափսեի վրա, կտրել տաքացված դանակով: Կարելի է վրան կակաո ցանել կամ դոնդող պատրաստել և լցնել վրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել