585335477bb53a52c6Mediamonitor.am-ը գրում է.

Ոսկին աշխարհում ամենաթանկ նյութը չէ, երբ հաշվում ենք գրամներով: Եվ նույնիսկ պլատինն էլ չէ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ նյութերը՝ գրամով հաշվելու ժամանակ: Ներկայացված ցանկում նյութերը գնալով թանկանում են:

16-րդ տեղում զաֆրանն է: Միակ նյութը այս ցանկում, որը ոսկուց էժան է: Մեկ գրամի համար նրա արժեքը կազմում է 11 դոլար: Զաֆրանը ծաղկաբույս է, որը կարելի է օգտագործել  ինչպես բնական դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ, սկսած դեպրեսիայից և վերջացրած դաշտանային ցիկլով: Չորացրած ծաղիկները կիրառվում են որպես համեմունք և նարնջագույն սննդային ներկ: Կարծիք կա, որ այն ունի տեսողությունը վերականգնելու հատկություն: Տվյալ պահին այդ  հատկությունը նոր է ուսումնասիրվում:

16

15-րդ տեղում ոսկին է: Մեկ գրամի համար նրա արժեքը կազմում է 56 դոլար:  Բացի ոսկերչության մեջ կիրառելուց, այն  կարելի է օգտագործել  որպես էլեկտրական հաղորդիչ և կոռոզիայի կանխարգելման համար:Ոսկին շատ ծանր մետաղ է. մաքուր ոսկու խտությունը կազմում է 19 621 կգ/խոր.մ (մաքուր ոսկուց 46 մմ տրամագծով գունդը կշռում է 1կգ): Մետաղների շարքում խտությամբ զբաղեցնում է վեցերորդ տեղը օսմիումից, իրիդիումից, ռենիումից, պլատինիումից և պլուտոնիումից հետո:  Նրա բարձր խտության շնորհիվ  այն հեշտությամբ  է հայտնաբերվում:

585335477bb53a52c6

14-րդ տեղում է  ռոդիումը: Մեկ գրամի համար նրա արժեքը կազմում է 58 դոլար: Ռոդիումը հիմնականում կիրառվում է կատալիտիկ փոխակերպիչներում ավտոմոբիլներից ածխաջրածնային արտանետումները նվազեցնելու համար: Այս մետաղը ոչ մի կենսաբանական դեր չի խաղում:  Ռոդիումի միացությունները հազվադեպ են հանդիպում առօրյա կյանքում և նրանց ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա դեռևս լիովին ուսումնասիրված չէ: Չնայած դրան, դրանք հանդիսանում են  շատ թունավոր և ուռուցքածին նյութեր:  Ռոդիումի աղերը կարող են ներկել մարդկային մաշկը:

14

13-րդ տեղում պլատինիումն է: Մեկ գրամի համար նրա արժեքը կազմում է 60 դոլար: Պլատինիումը և նրա ձուլվածքները լայնորեն կիրառվում են ոսկերչական իրերի արտադրության մեջ: Յուրաքանչյուր տարի ոսկերչական արդյունաբերությունը օգտագործում է շուրջ 50 տոննա պլատինիում:Ներկայումս Չինաստանում յուրաքանչյուր տարի վաճառվում է  պլատինիումից պատրաստված շուրջ 10 մլն իր, այդ ամբողջ ծավալը կազմում է 25 տոննա: Ոսկերչական նպատակներով պլատինիումի պահանջարկը Ռուսաստանում կազմում է համաշխարհային մակարդակի  0,1 %:Պլատինիումը , ոսկին և արծաթը հիմնական մետաղներն են, որոնք օգտագործվում են դրամի պատրաստման մեջ: Սակայն պլատինիումը դրամի պատրաստման մեջ սկսեցին կիրառել ավելի ուշ, ոսկու և արծաթի կիրառումից  մի քանի հազարամյակներ անց: Առաջին պլատինե դրամները թողարկվել են Ռուսական կայսրությունում 1828-ից մինչ 1845 թվականները: Ամենախոշոր պլատինե կտորը հանդիսանում է «Ուրալյան հսկան», որը կշռում է 7 կգ 860,5 գ: Հայտնաբերվել է 1904 թվականին  Իսովսկյան հանքում: Ներկայումս այն պահպանվում է Մոսկովյան Կրեմլի Ադամանդե ֆոնդում:

13

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել