Որոշ առումով ժամանակավրեպ ա (չնայած իմ համար նման թեմաները ժամանակ չեն ճանաչում), բայց քանի որ խնդրո առարկա տեսանյութերից մեկը նոր դիտեցի (խոսակցություններ լսել էի, բայց անձամբ չէի դիտել), կարծիքս չեմ կարա մեջս պահեմ:
1. Երբ Գյումրիում տեղի ունեցած սպանդից ու հաջորդող խայտառակ պաշտոնական մեկնաբանություններից հետո ժողովուրդը ըմբոստացել ու արդարադատություն էր պահանջում, որի ընթացքում ոստիկանական ուժերի սանդրանքներից հետո տեղի ունեցավ բախում ցուցարարների ու ոստիկանների միջև, Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը, ցուցարարներին հուսադրելով գլխավոր դատախազի կողմից իրեն տրված հավաստիացումներով, բառացիորեն ցուցարարների ձայնը կտրելով, ժողովրդի վրա մատ թափ տալով, ժողովրդին մեղադրելով կատարված բախման համար, բացարձակապես ոչ մի խոսք չի ասում ոստիկանական ուժերի գործունեության մասին:
2. Դրանից 3 ամիս անց Գյումրի ա այցելում Քիմ Քարդաշյանը: Եվ երբ վերջինս մուտք ա գործում եկեղեցի, ոստիկանները եկեղեցուց դուրս են հրավիրում "ավելորդ" մարդկանց: Այդ պահին նույն Աջապահյանը, վրդովված ոստիկանների վարքից, նրանց անվանում ա հիմար, ապուշ, և նույնիսկ անասուն:
Ստացվում ա, որ կամ դեպքերից մեկի դեպքում (եթե ոչ երկուսի) գործ ունենք բեմականացման հետ, կամ մեր եկեղեցու վերնախավի պատկերացմամբ ոստիկանները ինչ ուզեն կարող են անել ժողովրդի դեմ, բայց ոչ եկեղեցու ներսում: Կամ էլ գործ ունենք տերիտորյալ արդարամտության հետ: Եթե սխալ եմ պատկերացնում իրավիճակը, մեծ սիրով պատրաստ եմ "իրականությանը" ծանոթանալ:
Հ.Գ. Ի դեպ, ըստ Աջապահյանի, պատմության ընթացքում մեր անհաջողությունները "իրենց [երևի հոգևորականներին] չլսելու" հետևանք են: