Fact.am-ը գրում է.
Այս ամենը ծանոթ է մեզնից յուրաքանչյուրին: Բոլորն էլ պառկել են, ցանկացել են քնել, սակայն չի ստացվել: Քանի որ հազարավոր մտքեր հենց գիշերն են այցելում մեզ ու խանգարում: Ներկայացնում ենք այդպիսի 40 միտք:
- Բայց ես փակեցի՞ դուռը:
- Եթե ես քնեմ հիմա, ապա կքնեմ 6 ժամ, 17 րոպե:
- Այս ի՞նչ ձայն եկավ խոհանոցից:
- Լավ, երևի կատու է:
- Սպասեք մի րոպե, բայց կատուն այստեղ է:
- Եվ վերջապես Ո՞Վ էր:
- Շատ շոգ է:
- Հիմա էլ շատ ցուրտ է:
- Ես զգում եմ, թե ինչպես են աչքերիս տակ պարկեր գոյանում:
- Այսքան հոգնած էլ առավոտյան եմ երևալու:
- Եվ ամեն դեպքում ի՞նչ աղմուկ էր դա:
- Ամեն դեպքում ես կվերցնեմ հեռախոսն ու այն ձեռքերումս պահած կքնեմ:
- Հմ, մի հատ ինստագրամ մտնեմ:
- Ես միայն մտնեմ ֆեյսբուք, մի քանի վայրկյանով:
- Վա՜յ, նոր նամակ:
- Այսպես, եթե ես քնեմ հիմա, ապա կքնեմ 5 ժամ, 22 րոպե:
- Իսկ զարթուցիչը լարե՞լ եմ:
- Իսկ եթե այն չաշխատի՞:
- Օ՜հ, բարձի սառը կողմն է:
- Օ ո՜չ, այս ինչ էր իմ ուսի վրայով անցնում, սա՞րդ:
- Վա՜յ, ախր սրանք իմ մազերն են:
- Պետք է սանրվել:
- Իսկ մազեր կտրելը հիմա ի՞նչ արժե:
- Հնարավոր է, որ ես միայնակ կարող եմ փոխել սանրվածքս:
- Չէ՜, անցած անգամ այդքան էլ հաջող չստացվեց:
- Ինչպե՞ս էր այն ֆիլմի անունը, որ Բրեդ Փիտը գլխարկ էր կրում:
- Նա դեռ խաղում էր նրա… ինչպես էր…
- Ախ ինչպե՞ս էր նրա անունը:
- Բայց ախր այս տանը մնացած ամեն ինչ քնած է:
- Ինչ-որ տեղ հրդե՞հ է:
- Ես կզարմանամ, եթե իմ ընկերներից որևէ մեկը հիմա արթուն լինի:
- Աստված իմ, ինձ նոր մահճակալ է պետք:
- Կքնեմ փորի վրա պառկած:
- Ես չեմ կարողանում շնչել, պտտվեմ մեջքի վրա:
- Ես արդեն անիմաստ պառկած եմ երկու ժամ, ավելի օգտակար գործով կարող էի զբաղվել:
- Սոված եմ:
- Պետք է վաղը զանգել տատիկին:
- Նախաճաշ եմ ուզում ուտել:
- Եթե ես քնեմ հիմա, կքնեմ 4 ժամ:
- Գրողի ծոցն ամեն ինչ… միացնում եմ նոթբուքը:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/69560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել