Esem.am-ը գրում է.

Շոուբիզնեսյան ներկայացուցիչները, սովորաբար տարվելով իրենց կարիերայի կերտմանը, հաճախ հետաձգում են ընտանիքի համալրման ծրագրերը: Սակայն խոսքը կարծես մեր հայտնիների մասին չէ. նրանք անձնական երջանկությունը կառուցում են կարիերային կամ պարզապես աշխատանքին զուգընթաց: Մինչ հունիսի 1-ը` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը,ESem.am-ը առանձնացրել ու ներկայացնում է բալիկի սպասող հայ հայտնիներին:

Այս տարի առաջին անգամ կմայրանան երգչուհիներ Սերինե Պողոսյանն ու Անուշիկ Ալավերդյանը: 2014-ի ամռանն ամուսնացած Սերինեի և ամուսնու` Ալիկ Սարգսյանի առաջնեկը լույս աշխարհ կգա այս հուլիսին, իսկ Անուշիկն ու ամուսինը` դաշնակահար Կարենը, իրենց առաջնեկի ճիչը կլսեն աշնանը:

Դերասանուհի Լիլի Միքայելյանը ևս այս տարի կմայրանա:

Նույն կարգավիճակում է նաև մոդել, սերիալային դերասանուհի Մարիամ Մելիքյանը: Նրա և ամուսնու` Գոռի առաջնեկը լույս աշխարհ կգա նոյեմբերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել