Newsline.am-ը գրում է.

Փարիզում արգելվել է կամուրջներին ամրացնել «սիրո կողպեքները»: Փարիզի քաղաքապետը սիրահարներին արգելել է  կողպեքներ  ամրացնել «Մշակույթի» կամրջին: 

Ավանդույթի համաձայն սիրահարները կողպեքն ամրացնում են կամրջին և բանալին նետում Սեն գետը: Այժմ կամուրջը բեռնված է միլիոնից ավելի կողպեքներով, իսկ նրանց ծանրությունը կազմում է  50 տոննայից ավելի: 2014 թվականի ամռանը ծանրաբեռնավածությունից փլուզվեց վանդակաճաղերից մեկը: Հունիսի 1-ից կողպեքները կամուրջի վրայից կհանվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել