Այն, ինչ որ ապրեց հայ ժողովուրդը մոտ երկու հազար տարի, տվեց այն, ինչ որ ունենք... Մեզ թալանել են, բարոյազրկել, ու մենք էլ մեր մեջ ուժ չենք գտել՝ դուրս գալ ու դժոխային հոգեկան իրավիճակից.... Այստեղ ոչ մի մեղադրելու կամ այպանելու բան չկա... Կա մի բան, որ չենք կարողանում ի մի բերել ապագայի վերաբերյալ որպես ազգ ու դուրս գալ դժոխային իրավիճակից, անտարբեր ու համր ու կույր ձևանալով, դիմացի հային նվաստացած ու ստորացած տեսնելուց, որը շատ վտանգավոր է.... Հարցն ազգ ու մշակույթ սիրելու մեջ չի, այլ աղքատին, տկարին, տգետին ու անուսյալին փորձելու դուրս հանել իր տգետության ու հոգեկան նվաստացած դժոխքից... Հայերս միայն հարուստներով ուրախանալ գիտենք, իսկ աղքատների մասին մտածելն ու հոգալը կարծես չի մտնում մեր ազգային նպատակների մեջ: Իսկ հարուստ հայերի մեջ ո՛չ հոգի կա, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ ազգի հանդեպ հոգատարություն... Ուրեմն սխալ կողմ է գնում ազգի ուշադրությունը ու գնում, վատնվում.... Պետք է կենտրոնանանք ազգ կազմելու վրա մեր աղքատ հայ ժողովրդով ... Նրանց մեջ է հայկական հոգին ու հայի բարոյականությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել