Բաղադրությունը`
Խմորի համար
2 բաժակ ալյուր
1/2 թեյի գդալ աղ
1/2 թեյի գդալ սոդա
200 գրամ մածուն
Լցոնի համար՝
200 գրամ սուլուգունի պանիր
150 գրամ ֆետա պանիր
100 գրամ կաթնաշոռ
Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
1. Խառնել չոր բաղադրիչները (այլուրը, աղը,սոդան):
2. Ավելացնել մածունը, խառնել:
3. Քերիչով անցկացնել պանիրը և խառնել կաթնաշոռի հետ:
4. Պանրից փոքրիկ գնդեր պատրաստել:
5. Գրտնակով բացել խմորը, բաժանել հավասար մասերի:
6. Վերցնել 1 մասը, վրան պանրի գունդ դնել, ծածկել 2-րդ մասով, ամրացնել մատներով, որ լցոնը դուրս չգա, այնուհետև գրտնակել:
7. Տապակը դնել գազօջախի վրա, տաքացնել և խաչապուրիի 2 կողմերը 3-ական րոպե տապակել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/posts/741806739281468
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել