ՃԱՆԱՊԱՐՀ հաղորդաշարը (2003-5) որ վարում էի, պետության մեջ երեք մարդ կար, ում հետ զրուցելը հետաքրքիր էր ինձ համար: Մեկը Վահան Հովհաննիսյանն էր:
Էդ թվերին մի օր մի թունդ լևոնական կին, պատահելով ինձ փողոցում, ասաց.
- Էդ Վահանին սոսկալիորեն տանել չեմ կարող, բայց երբ գալիս է քեզ հյուր, ու երկուսով խոսում եք, սկսում է դուրս գալ:
..........
Մի անգամ հաղորդաշարին հյուրընկալվելու եկավ մռայլված:
Հետաքրքրվեցի, թե որն է պատճառը:
-Մեքենայով գալիս էի Թումանյան փողոցով,- ասաց,- ու նայում էի մարդկանց դեմքերին, պահվածքին: Ու տեսածիցս այլայլված՝ ակամա շշնջացի բարձրաձայն՝ «Այս որքա՞ն շատ գնդակահարելու ենթակա մարդիկ կան»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207243898439699&set=a.10200092231292490.2199637.1351196033&type=1&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել