Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր տերությունն է, բայց քչերը գիտեն մեդալի հակառակ կողմի մասին։ Ներկայացնում եմ Ձեզ հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի մասին, որոնք կստիպեն շատերին վերանայել իրենց պատկերացումները ամերիկյան երազանքի մասին.

  • ԱՄՆ-ը գտնվում է նախավերջին տեղում ընդհանուր կրթվածության մակարդակով, իսկ ֆիզիկայի առումով՝ վերջին։
  • Եթե 1950 թվականին ամերիկացիների միայն 25 տոկոսն ուներ ավելորդ քաշի խնդիր, ապա 2002-ին այդ թիվն արդեն կազմում էր 65 տոկոս, իսկ նոր հաշվարկները ցույց են տալիս, որ մոտակա 10 տարիների ընթացքում ամերիկացիների 75 տոկոսը տառապելու է ճարպակալությունից։
  • Տարեկան մոտ 300.000 ամերիկացի մահանում է ճարպակալումից, իսկ տապակած կարտոֆիլի սպառումը վերջին 30 տարիների ընթացքում աճել է մոտ 3 անգամ։
  • Միայն 2003 թվականին ամերիկացիները ծախսել են 75 միլիարդ դոլար՝ ավելորդ դեմ քաշի դեմ պայքարելու համար։
  • 3 ամենահարուստ ամերիկացիների (Բիլլ Գեյթսի, Ուորրեն Բաֆֆեթի, Փոլ Ալլենի) ընդհանուր կարողությունն ավելի շատ է, քան աշխարհի 60 ամենաաղքատ երկրների ընդհանուր կարողությունը։
  • ԱՄՆ բնակչության 6 տոկոսին է պատկանում աշխարհի հարստության կեսը։
  • Ամերիկացիները տարեկան 10 միլիարդ դոլար են ծախսում միայն ընտանի կենդանիների կերի համար։ Այդ գումարը բավարար է, որպեսզի երկու անգամ լուծվեր աշխարհում անգրագիտության հարցը։
  • Կոսմետիկային ամերիկացիները տարեկան կտրվածքով հատկացնում են 8 միլիարդ դոլար, ինչը 2 միլիարդով ավելին է, քան ամբողջ աշխարհում նախնական կրթության համար հատկացվող գումարը։ 
  • 1998 թվականին 10 տոկոս կազմող ամերիկյան վերնախավին պատկանում էր երկրի բիզնեսի 90 տոկոսը, բոնդերի 88.5 տոկոսը, հանրային բաժնետոմսերի 89.3 տոկոսը։
  • Հարստության բևեռացումն իր գագաթնակետին հասավ 2003 թվականին. 1.7 միլիարդ մարդ ապրում են սպառողական կյանքով, մինչդեռ 2.8 միլիարդ մարդ ստիպված է գոյատևել օրական 2 դոլարով, իսկ 1 միլիարդ մարդ տառապում է խմելու ջրի պակասից։ Ընդ որում, աշխարհի բնակչության 12 տոկոսին (Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա) վայելում է աշխարհում արտադրվող բարիքների 60 տոկոսը, իսկ Ասիայի ու Աֆրիկայի բնակչությունը (աշխարհի բնակչության 33 տոկոսը)՝ 3.2 տոկոսը։ Թվերով արտահայտված՝ սա նշանակում է, որ միջին ամերիկացին 25 անգամ ավելի շատ է սպառում, քան միջին աֆրիկացին։
  • ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում պոռնոկայքերի հաճախելիության ցուցանիշով, մինչդեռ ամերիկացիների 44 տոկոսը չի կարողանում գրել ու կարդալ անգամ 4-րդ դասարանի մակարդակով։
  • ԱՄՆ-ը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում. միլիոնատերերի և միլիարդատերերի քանակով, հրազենով կատարված սպանությունների թվով, մեկ շնչին ընկնող սպառված էլեկտրաէներգիայով, աղբի «արտադրությամբ», նավթի և գազի սպառմամբ, մեկ շնչի կողմից ընդունվող կալորիաներով, բռնաբարություններով, մարդու իրավունքների վերաբերյալ չստորագրված միջազգային պայմանագրերով, մինչև 15 տարեկան երեխաներին հրազենով սպանությունների և ինքնասպանությունների թվով։
  • ԱՄՆ-ը ունի հանցագործությունների ամենաբարձր ցուցանիշը. 2003 թվականին հայտարարվել է 11.9 միլիոն հանցագործության մասին, այդ թվում՝ սպանություններ, բռնաբարություններ, ավազակային հարձակումներ, գողություններ։
  • 2002 թվականի թվյալներով՝ ԱՄՆ-ում գործել է 21500 բանդա, որոնց կազմում եղել է մոտ 731000 մարդ։
  • Ամերիկյան բոլոր դպրոցներում տեղադրված են մետաղի դետեկտորներ, որովհետև սովորական երևույթ է դարձել, երբ երեխաները դպրոց են գնում զենքով։
  • Ամերիկացիների 60 տոկոսը գիրք ընդհանրապես չի կարդում, իսկ մնացած 40 տոկոսը մեծամասամբ կարդում է դետեկտիվներ և պոռնոգրաֆիկ գրականություն։
  • Ամերիկացիների միայն 11 տոկոսն է թերթը կարդում գրեթե ամբողջությամբ, այլ ոչ թե միայն հումորային ու հայտարարության բաժինները։
  • 2004 թվականին անցկացված հարցումների տվյալներով՝ ամերիկացիների միայն կեսն է իրենց կյանքում գոնե մեկ գիրք ամբողջությաամբ ընթերցել։
  • Անգրագիտության ցուցանիշն ԱՄՆ-ում հասել է 20 տոկոսի և շարունակում է արագորեն աճել։

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել