1. Լիմոնի հյութ
Այն օրգանիզմում յուղերն այրելու բնական միջոց է: Եթե լիմոնի հյութն ավելացնեք Ձեր սիրելի աղցաններին, այն հագեցվածության զգացում կառաջացնի, որի արդյունքում քաղցի զգացում չեք ունենա:
2. Վարսակի փաթիլներ և գետնանուշի կրեմ
Այս երկու մթերքների համադրումը սննդի կատարյալ տարբերակ է: Նախ փաթիլները և կրեմը կհագեցնեն Ձեր քաղցը քաղցր աղանդերի հանդեպ և կպարգևեն հագեցվածության զգացում:
3. Այծի պանիր
Ձեր դիետայում ավանդական պանրի փոխարեն օգտագործեք այծի պանիր, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Այն իդեալական քանակությամբ սպիտակուցներ է պարունակում և տոստերի հետ կատարյալ է նախաճաշի համար:
4. Կաթ ճաշից հետո
Որպեսզի Ձեր օրգանիզմում նյութափոխանակությունը լավ կատարվի, ճաշից հետո յուղազերծված կաթ խմեք: Այն օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցներ է պարունակում: Միաժամանակ, կաթը հագեցվածության զգացում է պարգևում՝ առանց ավելորդ կալորիաների:
5. Էկզոտիկ համեմունքներ
Գիտնականները պնդում են, որ սովորական սննդի մեջ էկզոտիկ համեմունքների օգտագործումը հագեցվածության զգացում է ստեղծում:
6. Բանան
Բանանի կանոնավոր օգտագործումը նպաստում է քաշի կտրուկ նվազմանը և օգնում է կառավարել ախորժակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/741176586011150/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել