1. Ցինցինատիի համալսարանի գիտնականները հաշվել են, որ կանացի կրծքի միջին քաշը կազմում է 400 գրամ: Սիլիկոնե իմպլանտներով կրծքերը հաշվի չէին առնվել:
2. Ամեն գիրացած 1 կիլոգրամի դիմաց կնոջ կուրծքը ծանրանում է 20 գրամով և ընդհակառակը՝ նիհարած ամեն կիլոգրամի հետ կուրծքը թեթևանում է 20 գրամով:
3. Արհեստական կրծքերի գյուտը պատկանում է ֆրանսիացիներին, ովքեր դեռ 19-րդ դարում իրականացնում էին վիրահատություններ՝ փոքր կրծքերի մեջ ներարկելով կենդանական յուղ, մոմ կամ պարաֆին, բայց երջանկությունը կարճ էր տևում, որովհետև շատ հաճախ նման վիրահատության տակով անցածները մահանում էին պերիտոնիտից:
4. Կանանց 80 տոկոսի մոտ կրծքերից մեկը (սովորաբար ձախը) ավելի մեծ է լինում, քան մյուսը:
5. Կալիֆոռնիայի ուռուցքաբանական կենտրոնի գիտնականների տվյալներով ֆիտոէսթրոգենների (մտնում է օրինակ գարեջրի բաղադրության մեջ) ազդեցության ներքո տեղի է ունենում կրծքային հյուսվածքների բուռն աճ, այնպես որ այն կանայք, ովքեր նեղվում են իրենց կրծքի չափից, պետք է տատական կաղամբի տերևներ ուտելու փոխարեն, պետք է գարեջուր խմեն և սոյա օգտագործեն, բայց այս դիետայի հետ էլ պետք է զգույշ լինել, քանզի ֆիտոէսթրոգենների չարաշահումը կարող է կաթնագեղձի քաղցկեղ առաջացնել:
6. Որքան մեծ է կնոջ կուրծքը, այնքան ավելի բարձր է նրա մտավոր զարգացման աստիճանը․ այս մասին հայտարարել է Չիկագոյի համալսարանի հասարակագետների խումբը, ովքեր 2003 թվականին 1200 կանանց շրջանում անցկացրած հարցումների վրա են հիմնվում:
7. Կուրծքը բաղկացած է խաղողաձև դասավորվածությամբ 15-20 գեղձային հյուսվծքներից, իսկ դրանց միջակայքերը լցված են կաթով և ճարպային հյուսվածքներով, որոնք էլ կազմում են կրծքի 97 տոկոսը և հենց դրանք են կրծքին հաղորդում փափկություն:
8. Դարեր շարունակ Ճապոնիայում կրծքի փոքրությունը համարվել է կանացիության ու գեղեցկության չափանիշ, և հենց սրա համար է, որ Ճապոնիայում ավանդական տարազներն այնպիսին են, որ կինն իր կուրծքը ձիգ փաթաթում է հատուկ սավանով:
9. Մինստրուացիայից մեկ շաբաթ առաջ կանանց կուրծքը մի քիչ մեծանում է:
10. Պոլիմաստիան բավականին հազվադեպ, բայց բնավ էլ ոչ բացառիկ երևույթ է: Դրա առկայության ժամանակ կանայք ունենում են երկուսից ավել կաթնագեղձ: Հռոմեական Կարակալլա կայսեր մոր և Հենրի 18-րդի կին Աննա Բոլեյնի մոտ առկա էին երեքական կրծքեր, իսկ Մարսելի բնակչուհի մադամ Վենթրի մոտ երրորդ կուրծքն աճել էր ազդրի վրա:
11․ Կինը կարող է օրգազմ ապրել կրծքերի ճիշտ շոյանքից, սա ֆիզիոլոգիապես ապացուցված փաստ է, սակայն կանանց միայն 8 տոկոսի մոտ է հանդիպում: Մեդալն ունի իր հակառակ կողմն էլ․ արգանդ ներթափանցած ինֆեկցիան կարող է առաջացնել կաթնագեղձերի հիվանդություններ:
12. Կանացի կուրծքը բացարձակապես զուրկ է մկանային հյուսվածքներից, ինչը պետք է որ շատ տխրեցնի կին բոդիբիլդերներին, որովհետև եթե դա այդպես չլիներ, նրանք կգերազանցեին տղամարդկանց կրծքի մկանոտությամբ:
13. Հարավային սլավոնների մոտ կար համոզմունք, որ անտառային ջրամբարների բնակչուհիների՝ ջրահարսերի կրծքերն այնքան մեծ էին, որ նրանք կարող էին դրանք «գցել» մեջքներին:
14. Ֆրրանսիական Լյուդովիկոս 15-րդ արքայի իշխանության տարիներին ստեղծված շամպայնի բաժակները կրկնում էին կանացի կրծքի ձևը, ընդ որում կոնկրետ կնոջ կրծքի՝ արքայի սիրուհի մադամ դե Պոմպադուրի: Սա բավականին տարածված երևույթ էր այդ ժամանակներում․ Ալեքսանդր Դյուման ուներ կոմսուհի դե Բարիի կրծքերի ձևը կրկնող բաժակներ, իսկ դուքս Լոզենը՝ թագուհի Մարիա-Անտուանետայի:
15. Հարցումները ցույց են տվել, որ կանանց 58 տոկոսը կրում է սխալ չափսի կրծկալ, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ կրծկալներ գնելիս նրանք ընտրությունն անում են աչքաչափով ու լավ չպատկերացնելով սեփական կրծքերի իրական չափսը:
16. Կանանց 70 տոկոսը երազում է իրենց կրծքերի չափը կամ ձևը փոխելու մասին:
17. Համացանցը հեղեղված է կայքերով, որտեղ ցանկացած ոք կարող է տեղադրել իր կրծքերի նկարները, որպեսզ մարդիկ գնահատեն դրանք:
18. Աշխարհի ամենամեծ կուրծքը (82x266x193 սմ) ստեղծել է ֆրանսիացի քանդակագործ Սեզարը: Որպես կրծքի նախատիպ ծառայել է Վիկտորիա ֆոն Կրուպի կուրծքը, ով Crazy Horse կաբարեի պարուհիներից էր: Այս մոնումենտալ աշխատանքը կարելի է ակնդրել Փարիզի Համաձայնության հրապարակում:
19. Հիպոկրատը խորհուրդ էր տալիս կանանց, ովքեր փոքր կուրծք ունեին, բարձր երգել, որպեսզի կուրծքը մեծանա:
20. Սովորական իմպլանտների օգտագործման դեպքում 28 տոկոս հավանականությամբ առաջանում է կրծքի ֆիբրոզ, որի ժամանակ օտար մարմնի շուրջ սկսում են հյուսվածքներ աճել, ինչի արդյունքում կուրծքը շոշափելիս այնպիսի տպավորություն է, ասես թենիսի գնդակ շոշափես:
21. Դեռ հազար տարի առաջ Ավիցեննան հորինել էր մի բաղադրատոմս՝ կրծքի ձև պահպանելու համար: Այս հրաշագործ միջոցն ուներ քսուկի տեսք և պատրաստվում էր հատուկ կավից, սերմերից և վարազի, կրիայի կամ ոզնու սեռական օրգաններից քամված արյունից:
22. Անկուրծք կանայք միֆ չեն: Ամազոնուհիները կտրում կամ այրում էին իրենց մի կուրծքը դեռ մանուկ հասակում: Վարկածներից մեկի համաձայն՝ սա ավելի էր դյուրինացնում նետուաղեղից կրակելը, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ դա արվում էր թշնամիներին վախեցնելու նպատակով: Հայտնի չէ, թե արդյո՞ք թշնամիները նահանջում էին, թե՞ մի քիչ ավելի քիչ հաճույք էին ստանում, երբ իրենց հետ տանում էին գերված ամազոնուհիներին:
Մեր ժամանակներում իսպանուհի Մյուրիելն ինքնակամ հեռացրեց իր կրծքերն ամերիկացի վիրաբույժի օգնությամբ, որպեսզի դառնա մատադոր: Հետո արդեն նա դարձավ լեգենդար մատադոր Ռիվյերո Էլ Պրիմերո:
23. 18-րդ դարում, երբ դեկոլտեները հատկապես խորն էին, նորաձև էր համարվում պտուկներին ավելի վառ գույն ու գեղեցիկ ձև տալ շպարի միջոցով: