Mediamonitor.am-ը գրում է.
Ձկան մեջ առկա ամեգա-3 ճարպային թթուները նպաստում են Ալցգեյմեր հիվանդության վտանգով տարեց մարդկանց մտավոր կարողությունների բարելավմանը: Այդ մասին է վկայում Իլլինոյս նահանգի համալսարանի աշխատակիցների կողմից իրականացված հետազոտությունը:
Գիտնականները վերլուծել են 65-75 տարեկան հոգեպես առողջ 40 մարդկանց բժշկական տվյալները, ովքեր ունեցել են APOE e4 գենետիկական տարբերակը, որը բարձրացնում է Ալցգեյմերի հիվանդության առաջացման վտանգը:
Պարզվել է, որ նրանք, ովքեր օգտագործել են ձկան մեջ առկա երկու օմեգա-3 ճարպային թթուներ`DHA (դոկոզագեկսանային թթու) և EPA (էյկոզապենտային թթու), ավելի լավ էին կատարում ճանաչողական ճկունությունը ստուգող թեստերը:
Ճանաչողական ճկունությունը մեկ մտքից մեկ այլ մտքի անցնելու մտավոր կարողությունն է, ինչպես նաև միաժամանակ մի քանի բանի մասին մտածելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ