Ախ անտեր մնա Facebook-ը,
Թե ո՞նց «դու» դարձրեց «դուքը»,
Թե ո՞նց այն մեզ գերեց, տիրեց
Ու բոլորին գերի դարձրեց:
Վայ, սիրեմ ես այս Facebook-ը,
Որ հիմա դարձել եմ ստրուկը,
Այս վիրտուալ աշխարհի...
Այս խեղճ տղեն ի՞նչ անի,
Որ ազատվի կապանքներից,
Որ LIKE տված էջերից
Էլ նորություններ չստանա,
Ու թե կանկարծ LIKE տա
Ընկերոջ կիսված նյութին,
Խելագարված ամբոխին
Դիմակայել չի կարող...
Հոգիս ու միտքս պատել է դող,
Ու Facebook-ին այս անառակ,
Սրտով, հոգով, մտքով ճերմակ,
Մի քանի տող գրեցի,
Լոկ բարձրաձայն ձոն հղեցի,
Եկ հասկանանք, որ այս անպետքը,
Որի ONLINE շուրջօրյա մեղքը...
Մեզանից յուրաքանչյուրն օրնիբուն առնում է մեջը,
Երբ բացում ես պրոֆիլիդ էջը
Ու կարդում ես նոր մեսիջը,
Որն ուղարկել է մի անհատ,
Ծանոթ, օտար կամ էլ մի մարդ,
Ով այսօր առավոտյան
Աչքով արեց ու վաղորդյան
Ցող փչեց քո աչքերին,
Անունդ լսեց ու այդ պահին
Որոնեց քեզ Facebook-ում,
Այդ պահից սկսած իսկույն
Քո ներվերի դեղը դարձավ,
Այդտեղից սկսվեց մի ցավ,
Շուրջօրյա, ամեն պահի...
Նա գրում է.
-Ընդունիր «ընկերության» իմ առաջարկը,
Որ հոգուս լոկ պահանջարկը,
Սպառիչ, հակիրճ բավարարվի...
Ախ այս մարդը ինչ անի,
«Տիրումեր» արեց Facebook-ը,
Որ մեկ միլիարդ մարդ դարձրել է ստրուկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել